ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն
ՀՀ դրամավարկային և ֆինանսական
վիճակագրությունը կազմվում է ըստ ՀՀ ԿԲ ՀՀ դրամավարկային և ֆինանսական
վիճակագրության ձեռնարկում ներկայացված մեթոդաբանության, իսկ դրամավարկային և
ֆինանսական վիճակագրության հավաքագրման, կազմման և տարածման չափանիշները
ներկայացված են «ՀՀ
ԿԲ վիճակագրության կազմակերպման կանոններում»
Դրամավարկային և ֆինանսական
վիճակագրությունը կազմվում է ինչպես Կենտրոնական բանկի տվյալների, այնպես էլ
Կենտրոնական բանկին հաշվետու սուբյեկտներից ստացված հաշվետվությունների հիման
վրա: Բացի այդ, ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների (ՀՀ ֆինանսական համակարգի բոլոր
սուբյեկտները) հաշվետվությունների հիման վրա կազմվում և հրապարակվում են
ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ ցուցանիշները:
Մշտապես աշխատանքներ են
տարվում հաշվետվական ձևերի կատարելագործման ու դրամավարկային և ֆինանսական
վիճակագրության մեթոդաբանության զարգացման ուղղությամբ: Էական մեթոդաբանական
կամ այլ փոփոխությունների արդյունքում իրականացված տվյալների վերանայումների
դեպքում, դրանց վերաբերյալ տրվում են մեկնաբանություններ ՀՀ ԿԲ հրապարակումների
համապատասխան աղյուսակների ծանոթագրություններում: Բացի այդ, նախնական
ծանուցումներ են տրվում մեթոդաբանական հիմնական փոփոխությունների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող դրամավարկային վիճակագրության
տվյալների վերանայման մոտեցումը հետևյալն է. հրապարակվող տվյալները վերանայվում
են միայն եռամսյակային և տարեկան կտրվածքով Եռամսյակային և տարեկան տվյալները
հրապարակման պահին նախնական են և ենթակա են վերանայման` կապված ՀՀ ԿԲ եզրափակիչ
շրջանառությամբ իրականացվող գործառնությունների արդյունքները ՀՀ ԿԲ հաշվեկշռում
արտացոլելու (եռամսյակային տվյալների դեպքում) և անկախ աուդիտորական
կազմակերպության կողմից ԿԲ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու հետ (տարեկան
տվյալների դեպքում): Եռամսյակային տվյալները համարվում են վերջնական հաշվետու
եռամսյակի ավարտից երկու ամիս հետո, իսկ տարեկան տվյալները` հաշվետու տարվա
ավարտից երեք ամիս հետո:
Մեթոդաբանություն
ՀՀ դրամավարկային և ֆինանսական
վիճակագրության ձեռնարկ
Արդյունավետ տոկոսադրույքների
հաշվարկման ձեռնարկ
Վիճակագրական տվյալներ
Դրամավարկային ցուցանիշներ
Վարկեր և ավանդներ
Ֆինանսական շուկայի
տոկոսադրույքներ