Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն Որակավորման վկայական ունեցող անձիքՊատժամիջոցներ Կորած, ոչ պիտանի փաստաթղթերՊետական տուրք



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ

Կենտրոնական դեպոզիտարիա

 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները:
 
Կենտրոնական դեպոզիտարիան նշված գործառույթների ներքո.
որպես կենտրոնացված պահառու`
  • մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց,
  • ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները,
  • շնորհում է արժեթղթերի տարբերակիչ ծածկագրեր.
որպես կենտրոնացված ռեեստրավար`
իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), նրանց պատկանող (անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը` թողարկողի հետ կնքված պայմանագրի հիման վրա.
 
որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատոր`
  • որոշում և հաշվանցում է արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները (քլիրինգ),
  • արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը համապատասխան հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ,
  • «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպում է արժեթղթերի վերջնահաշվարկի արդյունքում ծագած դրամական պարտավորությունների կատարումը հաշվարկային համակարգի անդամների միջև,
  • անհրաժեշտ հարցումներ է կատարում արժեթղթերի և դրամական միջոցների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համար` օրենքով, այլ իրավական ակտերով, հաշվարկային համակարգի կանոններով և կնքված պայմանագրերով սահմանված կարգով,
  • հաշվարկային համակարգի անդամների փոխադարձ պարտավորությունների կատարումը երաշխավորելու և հաշվարկային համակարգի գործունեության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծում և կառավարում է երաշխիքային հիմնադրամներ,
  •  արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները բավարարելիս հանդես է գալիս որպես բոլոր գործարքների կողմ (կողմերի կենտրոնական գործակալ)` հաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգով:
Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների բացառիկ իրավունքը վերապահված է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին:
 «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գործունեությունը, բացի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքից, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքից և արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական այլ ակտերից, կանոնակարգվում է նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից ընդունվող ներքին կանոններով և դրանց լրացումներով ու փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնում ՀՀ Կենտրոնական բանկում դրանց գրանցման օրվանից:
 
Տնօրեն` Վահան Ստեփանյան
Հասցե` ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Դիմել` հեռ.` (+374) 60 61 55 55, ֆաքս՝ (+374) 10 543 321, Էլ. հասցե` info@amx.am,
Լիցենզիայի համար` 0001
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվ` 12/2/2008

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next