Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՀՀ կենտրոնական բանկի մասին
Աշխատանքը Կենտրոնական բանկում
Համալրում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ձգտում է իր աշխատատեղերը համալրել բանիմաց, գիտելիքների հարուստ պաշար ունեցող, միաժամանակ աշխատասեր և պատասխանատու աշխատակիցներով` ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով:
Փորձառու մասնագետները համալրում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թափուր աշխատատեղերը՝ մասնակցելով հայտարարվող մրցույթներին:
Մրցույթներն ընթանում են հետևյալ փուլերով`
- Փաստաթղթային փուլ. Լրացված դիմումների հիման վրա ընտրվում են աշխատատեղի պահանջների առավել համապատասխանող դիմորդները:
- Նախնական գնահատման փուլ. Դիմումների հիման վրա փաստաթղթային ընտրությունն անցնելուց հետո, 4 և ավելի դիմորդների առկայության դեպքում, դիմորդները հրավիրվում են նախնական հարցազրույցի: Հարցազրույցի բավարար արդյունքի դեպքում նրանք անցնում են գնահատման հաջորդ փուլ: Մինչ մրցույթի վերջնական գնահատման փուլը, դիմորդներն անցնում են անձնային թեստ` տվյալ աշխատատեղին անհրաժեշտ հմտությունների, գործարար որակների ստուգման, ինչպես նաև հետագայում դրանք զարգացնելու նպատակով:
- Վերջնական գնահատման փուլ. Վերջնական գնահատման փուլն անց է կացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ատեստացիոն հանձնաժողովի կողմից, որը հենց նիստի ժամանակ որոշում է մրցույթի անցկացման ձևը.
- Գրավոր առաջադրանք. Դիմորդներին տրվում է երկու հարց (մրցութային հարցաշարը կցվում է հայտարարությանը) և 1 իրավիճակային խնդիր, 3 ժամ այդ հարցերի պատասխանները գրավոր շարադրելու համար: Աշխատանքը կատարվում է համակարգչով:
- Հարցազրույց. Դիմորդներին առաջարկվում է պատասխանել մի քանի հարցերի` գնահատելու համար գիտելիքների և գործարար որակների համապատասխանությունը տվյալ աշխատատեղին:
- Երկու փուլով` գրավոր առաջադրանք և հարցազրույց:
Մրցույթի արդյունքների մասին դիմորդները տեղեկացվում են:
Եթե Դուք չունեք աշխատանքային փորձ, սակայն ունեք բարձրագույն կրթություն, ապա կարող եք մասնակցել ԿԲ-ի կողմից կազմակերպվող «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագրին: Ծրագիրը բարձր միավորներով ավարտած ունկնդիրները հրավիրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող հարցազրույցի, որն էլ հաջողությամբ անցնելու դեպքում ընդունվում են աշխատանքի որպես երիտասարդ մասնագետ:
|
|
|