Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database


Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարահաշվարկային համակարգեր

Քարտային վճարային համակարգեր

 
 
«ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգ
 
 
«ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգը (այսուհետ՝ «ԱրՔա» համակարգ) ներդրվել է 2001թ. ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Համակարգի սեփականատեր եւ օպերատոր է հանդիսանում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն:
Համակարգում հաշվարկներն իրականացվում են բազմակողմանի զուտացման սկզբունքով, իսկ վերջնահաշվարկը կատարվում է մասնակից բանկերի՝ ՀՀ կենտրոնական բանկում վարվող թղթակցային հաշիվներով:
«ԱրՔա» համակարգի անդամներ են հանդիսանում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կանոնադրությամբ, «ԱրՔա» համակարգի կանոններով եւ համակարգի գործունեությունը կարգավորող այլ փաստաթղթերով սահմանված կարգով «ԱրՔա» համակարգին անդամակցած եւ համակարգի անդամի համապատասխան կարգավիճակ ստացած անձինք: Համակարգի անդամ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող ֆինանսական, բանկային կամ վճարային քարտերի բնագավառում մասնագիտացած կազմակերպությունները:
«Արքա» համակարգի շրջանակներում գործում է պրոցեսինգային կենտրոն, որն ապահովում է համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մշակումը և համակարգի ընդհանուր ղեկավարումը, համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պրոցեսինգային ընկերությունների հետ՝ համակարգի առջև դրված խնդիրների իրականացման ուղղությամբ: Ներկայումս «Արմենիան Քարդ» ընկերությունը հանդիսանում է.
  • MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ և պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Member Service Provider),
  • VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor),
  • American Express համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor),
  • Diners Club International համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor).
Ներկայումս ՀՀ-ում բանկերի կողմից թողարկվում եւ սպասարկվում են ոչ միայն Arca քարտեր, այլեւ միջազգային վճարային համակարգերի քարտեր (Visa, MasterCard, AMEX, Diners Club եւ այլն): 2017 թվականից սկսած, «ԱրՔա» եւ ռուսական «ՄԻՌ» վճարային համակարգերի համագործակցության արդյունքում, «ԱրՔա» քարտերը կարող են սպասարկվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ռուսական «ՄԻՌ» քարտերը՝ «ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում:
Ինչ վերաբերում է քարտերի միջոցով մատուցված ծառայություններին, ապա քարտապաններն այսօր հնարավորություն ունեն  ԱԳՄ-ներով իրականացնել ոչ միայն կանխիկացում, այլեւ կոմունալ եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ քարտերի միջոցով քարտապանները կարող են անկանխիկ վճարումներ կատարել առեւտրի կետերում, գնումներ կատարել ինտերնետի միջոցով, քարտից քարտ փոխանցումներ կատարել եւ այլն:
 
 
     
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next