Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
Դրամավարկային քաղաքականություն
Ռազմավարություն
Իրենց հիմնական խնդիրն
իրագործելու նպատակով կենտրոնական բանկերը կարող են ընտրել դրամավարկային
քաղաքականության իրականացման տարբեր ռազմավարություններ: Ներկայումս առավել
լայն կիրառում ունեցող ռազմավարություններն են.
2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ
կենտրոնական բանկը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի
սահմաններում փողի ագրեգատների նպատակադրումից պաշտոնապես անցում է կատարել
գնաճի նպատակադրման ռազմավարության: Այս ռազմավարության համատեքստում որպես
դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ
գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ` կարճաժամկետ
տոկոսադրույքը: Ընդ որում` ՀՀ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության
ռազմավարության, միջանկյալ և գործառնական նպատակների ընտրության հարցում լիովին
անկախ է:
Դրամավարկային
քաղաքականության փոխանցման մեխանիզմ
Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո դրամավարկային
քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ճանապարհով: Եթե ԿԲ-ը գնահատում է,
որ կանխատեսվող գնաճը շեղվում է նպատակային թիրախից, ապա սկսում է փոփոխել
դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքը, ինչն էլ
դրամավարկային քաղաքականության ազդեցության փոխանցման մեխանիզմի միջոցով
նվազեցնում է միջանկյալ նպատակի` կանխատեսված գնաճի, շեղումը գնաճի նպատակային
թիրախից: Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմներն այն ուղիներն
են, որոնց միջոցով դրամավարկային քաղաքականությունը ազդում է
ձեռնարկությունների, սպառողների և ֆինանսական միջնորդների տնտեսական
գործունեություն իրականացնելու որոշումների` հետևաբար տնտեսական ակտիվության և
գների վրա: Կարճաժամկետ տոկոսադրույքների փոփոխությունը, որը տեղի է ունենում
ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման միջոցով (հիմնականում
կարճաժամկետ ռեպո գործառնություններ), որոշակի ժամանակահատվածում արտացոլվում է
այլ տոկոսադրույքների վարքագծում: Իսկ վերջիններս, նախ և առաջ, հանդիսանալով
փոխառության և սպառման այլընտրանքային ծախսեր` իրենց ազդեցությունն են ունենում
համախառն պահանջարկի վրա` ներդրումների և սպառման փոփոխությունների հետևանքով:
Փոխարժեքի փոփոխությունը իր հերթին տնտեսական ակտիվության և գների վրա ազդում է
ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ճանապարհներով: Ուղղակի ազդեցությունը
արտահայտվում է ներմուծված հումքային և պարենային ապրանքների տեղական արժույթով
արտահայտված գների ուղղակի փոփոխման միջոցով: Փոխարժեքի անուղղակի
ազդեցությունը համախառն պահանջարկի վրա դրսևորվում է զուտ արտահանման վրա
ազդեցության միջոցով:
Այնուամենայնիվ, գնաճը կամ սպասվող գնաճը կարող է լինել նաև
առաջարկի գործոնների հետևանք (միջազգային գների թանկացում, գյուղատնտեսական
արտադրության ծավալների կրճատում և այլն), որոնց գնաճային կամ գնանկումային
ազդեցությունները ժամանակի ընթացքում չեզոքանում են: Այս պարագայում
դրամավարկային քաղաքականության արձագանքը տարբերվում է պահանջարկի գործոններով
պայմանավորված գնաճի նկատմամբ արձագանքից:
|
|
|