ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ
Կարգավորվող շուկայի օպերատոր
Կարգավորվող շուկայի օպերատորը բաժնետիրական ընկերություն է, որը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն տրամադրված լիցենզիայի հիման վրա կազմակերպում է արժեթղթերի կարգավորվող շուկայի գործունեությունը, այսինքն` կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առևտուր:
Կարգավորվող շուկայի օպերատորը նաև կարող է կազմակերպել արտարժույթի հրապարակային առևտուր և դրա հետ կապված արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):
Առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար կարգավորվող շուկայի օպերատորը սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ:
Կարգավորվող շուկայի օպերատորը կարգավորվող շուկայի գործունեությունը կազմակերպում է տվյալ շուկայի կանոնների համաձայն, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից:
Ներկայումս «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ կարգավորվող շուկայի օպերատորն է:
Տնօրեն` Հայկ Եգանյան
Հասցե` ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Դիմել` հեռ.` (+374) 60 695 555, ֆաքս՝ (+374) 10 543 321, Էլ. հասցե` info@amx.am, Լիցենզիայի համար` 0001
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվ` 12/2/2008