ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական հետազոտություններ
ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների հետազոտություն
ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների գնահատման ընտրանքային հետազոտության համառոտ մեթոդաբանություն
Հիմնական նպատակը։ Հետազոտության հիմնական նպատակն է գնահատել ՀՀ տնային տնտեսությունների գնաճի ընթացիկ մակարդակի ընկալումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ և գնաճի սպասումները գալիք 12 ամիսների համար, ինչպես նաև ստանալ գնահատականներ իրենց գնաճային սպասումների հիման վրա նախատեսվող սպառողական վարքագծի վերաբերյալ:
Ուսումնասիրվող բաժինները։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում են տնային տնտեսությունների.
- 12-ամսյա գնաճային ընկալումները և սպասումների որակական և քանակական գնահատականները,
- գնաճային սպասումների վրա ազդող գործոնները
- գնաճային սպասումների ձևավորման հիմքում ընկած դատողությունները,
- գնաճային ընկալումների և սպասումների ձևավորման վրա ազդող հիմնական ապրանքախմբերը,
- սեռատարիքային և սոցիալ դեմոգրաֆիկական նկարագիրը։
Հետազոտության նկարագրություն։ Հետազոտությունն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ հեռախոսային հարցազրույցների միջոցով: Ընտրանքը ձևավորվում է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան` հիմնականում որակական բնույթի հարցերից կազմված հարցաթերթով:
Իրականացման ժամանակահատվածը։ Ընտրանքային հետազոտությունն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա ընթացքում:
Ընդգրկունությունը։ Հետազոտությունը իրականացվում է 1200 տնային տնտեսության շրջանում. Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսությունների շրջանում (կառուցվածքը ՀՀ բնակչության սեռատարիքային պաշտոնական կառուցվածքին համապատասխան):
Սխալի մեծությունը կազմում է +- 2.56%, 95% վստահելիության մակարդակի պայմաններում։
ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների հարցման արդյունքներ (եռամսյակային)
ՆՈՐ