Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Վարկային ռեգիստր

Ներածություն

 
Ի՞նչ է վարկային ռեգիստրը 

Վարկային ռեգիստրը տեղեկատվական համակարգ է, որտեղ կուտակվում և պահպանվում է վարկառուների և նրանց տրամադրված վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրի կողմից հավաքագրվող տեղեկատվությունը կազմավորում է վարկային պատմություն յուրաքանչյուր վարկառուի համար:
Վարկային Ռեգիստրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև՝ Կենտրոնական բանկ)՝ վերահսկել վարկառու-վարկատու փոխհարաբերությունները, իրականացնել վերլուծություններ, ինչպես նաև օգտագործել այդ տեղեկատվությունը Կենտրոնական բանկի այլ խնդիրներն իրականացնելու համար: Վարկային ռեգիստրը նպաստում է բանկային համակարգի կայունության ամրապնդմանը: 

Ովքեր են վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողները 

Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողն է Կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկի կողմից վարկային ռեգիստրի տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես վերահսկողական և վերլուծական նպատակներով:

Շրջանառվող տեղեկատվություն 

Վարկատուները Վարկային ռեգիստրին տեղեկատվություն են տրամադրում Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով գրանցման և լիցենզավորման պահից: 
Վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկային պայմանագրի կնքման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն ներկայացնում է այդ փոփոխությունը՝ դրանք կատարելու օրվան կաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվությունը ներառում է. 

  • անհատական տվյալներ վարկառուի, իրավաբանական անձանց դեպքում նաև սեփականատերերի վերաբերյալ (անուն/անվանում, ազգանուն, հասցե, իրավական-կազմակերպական տեսակ, գործադիր տնօրեն և այլն) 
  • վարկային պայմանագրի տվյալներ (պայմանագրի կնքման, վարկի տրամադրման, մարման ամսաթվերը, տրամադրված, մարված գումարը, փաստացի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն) 
  • ընդհանուր տվյալներ վարկառուի վերաբերյալ (ռեզիդենտություն, ճյուղային պատկանելություն, փոխկապակցվածություն և այլն) տվյալներ գրավի վերաբերյալ (գրավի առարկան գումարը և այլն): 
  • Տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվությունը տիրապետելու իրավունք ունեցող Վարկային ռեգիստրի և Վարկատուի աշխատակիցների կողմից: 
  • Տեղեկատվության փոխանակումը կատարվում է ամեն օր, գաղտնիության բարձր աստիճանի պահպանմամբ: 

Ծառայություններ/Գործառնություներ 

Վարկային ռեգիստրը Վարկառուներին իրենց վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրում: Միևնույն ժամանակ, վարկային ռեգիստր ներկայացվող տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար օրենքով սահմանված պատասխանատվությունը կրում է տեղեկատվությունը տրամադրող Վարկատուն և առկա անճշտությունները, որոնք բացահայտվում են Վարկառուների և/կամ Վարկատուների կողմից, Վարկային ռեգիստր տվյալների շտեմարանում ուղղվում են միայն Վարկատուների կողմից Վարկային ռեգիստրի համաձայնությամբ։ Այն դեպքում, երբ ոչ ճիշտ կամ անարժանահավատ տեղեկատվությունը հայտնաբերում է Վարկային ռեգիստրը, տեղեկատվություն տրամադրող վարկատուին տեղեկացնում է անճշտության մասին (նույնիսկ, եթե սխալը տեղի է ունեցել ոչ տվյալ վարկատուի մեղքով): Վարկատուն պարտավոր է տեղեկատվությունը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե Վարկային ռեգիստրի գրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) ճշգրտել՝ ներկայացնելով ճիշտ տեղեկատվությունը կամ տեղեկատվության ճշտությունը հաստատել Վարկային ռեգիստրին` համապատասխան նամակի տեսքով, որտեղ արտացոլված կլինի ճշգրտումների իրականացման պատճառներն ու հիմնավորումները: 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next