Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճարային գործիքներ
Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների գերակշռող մասը կատարվում է վճարման հանձնարարականներով, իսկ մնացած մասը` այլ գործիքներով, ինչպիսիք են պահանջագրերը, չեկերը, քարտերը:
Վճարային հանձնարարականներ.
Վճարման հանձնարարականը իրենից ներկայացնում է հաճախորդի հանձնարարությունը բանկին` իր հաշվից փոխանցել համապատասխան գումար շահառուի օգտին: Այն ամենատարածված անկանխիկ վճարային գործիքն է Հայաստանի Հանրապետությունում, ինչը պայմանավորված է նրանով, որ վերջինս հանդիսանում է ավանդորեն կիրառվող վճարային գործիք և միաժամանակ մյուս վճարային գործիքների համեմատ ունի գրեթե ամբողջությամբ կանոնակարգված իրավական դաշտ:
Վճարման հանձնարարականներով փոխանցումների նախաձեռնումը բանկերի հաճախորդների կողմից մեծմասամբ իրականացվում է թղթային եղանակով: Սակայն մի շարք բանկեր իրենց հաճախորդներին առաջարկում են նաև նոր ծառայություններ` բանկ-հաճախորդ հեռահաղորդակցման համակարգերի (home banking) միջոցով հանձնարարականների ներկայացում և այլն:
Միջբանկային հատվածում կրեդիտային փոխանցումները հիմնականում նախաձեռնվում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ ԿԲ համակարգերով:
Վճարումներ պահանջագրերով. ՀՀ տարածքում պահանջագրերի կիրառումը տնտեսվարող սուբյեկտների շրջանում լայն տարածում դեռ չի ստացել, քանի որ, վճարային պահանջագիրը իրենից ներկայացնում են դեբետային գործիքի տարատեսակ, որը վճարման է ներկայացվում ստացողի կողմից, և որի դիմաց վճարը կատարվում է միայն վճարողի կողմից իր հաշվին համապատասխան միջոցների առկայության և վերջինիս ակցեպտավորման դեպքում:
Վճարումներ քարտերով. ՀՀ տարածքում վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը հիմնականում իրականացվում է Արքա քարտերով վճարումների միասնական համակարգի միջոցով որը ստեղծվել և ներդրվել է ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի նախաձեռնությամբ: Համակարգի անդամ բանկերի կողմից թողարկվում և սպասարկվում են Արմենիան Քարդ քարտերով վճարումների միասնական համակարգի ԱրՔա տեղական քարտեր, Վիզա կամ ՄաստերՔարդ միջազգային քարտային համակարգի քարտեր: ՀՀ տարածքում սպասարկում են նաև DINERS CLUB, AMEX միջազգային քարտային համակարգի ինչպես նաև HSBC խմբի քարտեր:
ԱրՔա վճարային համակարգի շրջանականերում` ԱԳՄ–ի միջոցով քարտապանները բացի կանխիկ գումարի ստացումից, կարող են նաև կատարել կոմունալ վճարումներ (գազի, ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի դիմաց), դիտարկել քարտային հաշվի մնացորդը, իրականացնել բջջային հեռախոսների լիցքավորման քարտերի դիմաց վճարումներ:
ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգի կողմից 2003թ.-ից ներդրվել են` Ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների կատարման, հեռախոսային քարտերի դիմաց վճարումների կատարման ծառայությունները, իսկ 2004թ.-ից` ստեղծվել է ինտերնետ միջավայրում գրանցված որոշ ինտերնետ-խանութներում վճարումների կատարման հնարավորություն: 2005թ. սեպտեմբերին ներդրվել է Ինտերնետի միջոցով «ԱրՔա» քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվի վրա փոխանցումների կատարման մեխանիզմը:
Զարգացնելով «ԱրՔա» համակարգը, ՀՀ բանկերը ապահովել են VISA և MASTERCARD միջազգային քարտային համակարգերի սմարթ քարտերի սպասարկումը ինչպես ՊՈՍ տերմինալների, այնպես էլ ԱԳՄ-ների ցանցում: Իսկ 2007թ. II-րդ եռամսյակից Արքա քարտերով վճարումների միասնական համակարգին մասնակից բանկերը թողարկում են ոչ միայն մագնիսական կրիչով (շերտով) քարտեր, այլ նաև չիպային (սմարթ) քարտեր:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականցման» կարգը, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կանոնները: ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել ՀՀ կառավարության 1998թ օգոստոսի 25 թիվ 525 որոշմամբ հաստատված «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգում», որով սահմանվել են վճարային քարտերի անդորագրերին (SLIP) ներկայացվող մի շարք պահանջներ որոնց բավարարման դեպքում այն կարող է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ:
Վճարումներ չեկերով. ՀՀ տարածքում ճանապարհային չեկերն առևտրի և սպասարկման կետերում որպես վճարամիջոց չեն ընդունվում, և որպես կանոն դրանք կարող են կանխիկացվել միայն բանկերում: Որոշ բանկեր իրականացնում են Վիզա, Ամերիկնէքսպրես, ՏոմասԿուկ, Սիտիկոռպ ճանապարհային չեկերի ընդունումը և վերջիններիս դիմաց` չեկատերի ցանկությամբ, կանխիկ դրամի կամ արտարժույթի տրամադրումը: ՀՀ տարածքում գործող մի շարք բանկեր ընդունում են նաև արտասահմանյան բանկերի վրա դուրս գրված չեկեր, որոնց դիմաց վճարումը սովորաբար կատարվում է չեկը ինկասո ուղարկելուց և արտասահմանյան բանկից վճարումը ստանալուց հետո: «Հայաստանի Հանրապետության տարածքում չեկերի շրջանառությունը զարգացնելու և կարգավորելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության տարածքում չեկերի թողարկման, սպասարկման և շրջանառության մասին» կարգը, որով սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա դուրս գրված չեկերի օգտագործման կարգը և պայմանները, չեկերի լրացման կանոնները, չեկերի ներկայացման ժամկետները, չեկերի ինկասավորման և վճարման կանոնները:
Էլեկտրոնային փողեր
Էլեկտրոնային փողը (e-money) վճարային քարտերի միջավայրից մեծացած վճարային գործիք է: Ներկայումս այն գտնվում է ուշադրության կենտրոնում ողջ աշխարհում թե՛ կենտրոնական բանկերի, թե՛ ֆինանսավարկային կազմակերպությունների, թե՛ ընդհանրապես հանրության կողմից:
Էլեկտրոնային փողն իրենից ներկայացնում է դրամական արժեք կամ թողարկողի նկատմամբ պահանջ, որը՝
- գրառված է էլեկտրոնային սարքի վրա,
- համարժեք է դրա թողարկման համար անհրաժեշտ իրական միջոցների ծավալին (1 միավոր էլեկտրոնային փողը համարժեք է 1 միավոր իրական փողին),
- ընդունվում է որպես վճարամիջոց ոչ միայն թողարկողի, այլև ուրիշ սուբյեկտների կողմից:
Էլեկտրոնային փողը վճարային գործիք է, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային եղանակով գրառված դրամական արժեք: Հաճախորդը գնում է էլեկտրոնային արժեք, որը պակասեցվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ:
2010թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունվել են «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» եւ «Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգերը: Համաձայն կանոնակարգերի՝ էլեկտրոնային փող թողարկելու բացառիկ իրավասությունն ունեն ՀՀ տարածքում գործող բանկերը եւ լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունները՝ Կենտրոնական բանկի թույլտվության համաձայն:
|
|
|