ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական հետազոտություններ
Վարկավորման պայմանների հարցում
ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ հարցում:
Հարցման նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման որակական պայմանների և շուկայի սպասումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: Հարցումն ուղղված է ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների ավագ վարկային մասնագետներին: Առաջին անգամ հարցումն իրականցվել է 2008թ. երրորդ եռամսյակում և շարունակվում է իրականացվել մինչ օրս` եռամսյակային պարբերականությամբ: Հարցաթերթում ըդգրկված են հարցեր ընթացիկ հարցման փաստացի տվյալների և հաջորդ եռամսյակի սպասումների վերաբերյալ: Մասնակցող սուբյեկտներն ընտրվում են այնպես, որ վերջիններիս վարկային պորտֆելը հարցվող ժամանակահարվածի վերջի դրությամբ ծածկի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելի 90%-ը:
Ամփոփ տոկոսային ցուցանիշները հաշվարկելիս, ինչպես նաև ընդհանուր եզրակացություններ կատարելիս` անհատական հարցվողների դրական կամ բացասական պատասխանները դիտվում են որպես փորձագետների կարծիք ՀՀ վարկային շուկայի վերաբերյալ և ամփոփվում են առանց յուրաքանչյուր հարցվողի վարկային պորտֆելի տեսակարար կշիռը հաշվի առնելու:
Ցուցանիշների ամփոփման ժամանակ հաշվարկվում է դրական և բացասական պատասխանների տոկոսային հարաբերությունը ընդհանուր հարցվողների մեջ, իսկ զուտ տոկոսային հարաբերությունը հաշվարկվում է որպես դրական պատասխանների և բացասական պատասխանների տարբերության հարաբերակցությունն ընդհանուր պատասխանների մեջ:
Ընթացակարգերի և պահանջարկի փոփոխությունները նկարագրելու նպատակով հաշվարկվում են նաև դիֆուզիոն ինդեքսներ, որոնք հաշվարկելիս հարցվողների պատասխաններին տրվում են կշիռներ` 0; 0.25; 0.5; 0.75 և 1, իսկ արդյունքներն այնուհետև ագրեգացվում են ինդեքսներում: