Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ
Ներդրումային դրամներ
|
|
«Նոյյան տապան» ներդրումային դրամ
|
|
««Նոյյան տապան»-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամն է: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով: Նոյյան տապանը Հայաստանի պատմության ամենավառ խորհրդանիշներից է: Համաշխարհային ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին լեգենդը հայտնի է բոլոր ժողովուրդներին: Դարեր շարունակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ որոնել են Նոյյան տապանը Արարատ լեռան գագաթին: Անգամ մեր օրերում հայտնվում են «փաստացի» ապացույցներ տապանի գոյության մասին: «Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից լայնորեն նպաստելու է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը: ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը: Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային դրամի վաճառք չի իրականացնում: Այլ տեղերից ձեռք բերված դրամները կարող են ընդունվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրենց անվանական արժեքով, եթե դրանք իսկական են և պահպանել են իրենց ամբողջական տեսքն ու քաշը: «Նոյյան տապան» ներդրումային դրամը ձեռք բերելու համար խնդրում ենք այցելել www.geiger-edelmetalle.de կայքը:
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամներ
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները պատրաստված է 999 հարգի արծաթից: Թողարկվում են 2011-2012 թվականներից ¼, ½, 1, 5, 10 տրոյան ունցիա, 1 և 5 կգ քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով: |
|
 |
1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 100 դրամ
|
|
|
|
|
 |
1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 200 դրամ
|
|
|
|
|
 |
1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 500 դրամ
|
|
|
|
|
 |
5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 1000 դրամ
|
|
|
|
|
 |
10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 5000 դրամ |
|
|
|
|
 |
1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 10․000 դրամ
|
|
|
|
|
 |
5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 20․000 դրամ
|
|
|
|
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ
|
|
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները պատրաստված է 999,9 հարգի ոսկուց: Թողարկվում է 2020 թվականից 1 գրամ և ¼, ½, 1 տրոյան ունցիա քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով:
|
|
 |
1 գրամ քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 100 դրամ
|
|
|
|
|
 |
¼ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 10․000 դրամ
|
|
|
|
|
 |
½ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 25․000 դրամ |
|
|
|
|
 |
1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 50․000 դրամ
|
|
|
|