Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Դրամավարկային քաղաքականություն

Նպատակ

Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է: Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը: Որպես այդպիսի նպատակ, համաձայն ՀՀ Սահմանադրության 200.2–րդ հոդվածի և Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենք ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը: Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը` Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը, որը, համաձայն «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, ամրագրվում է «Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում»:
 
Գների կայունության կարևորությունը
 
Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է: Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն, ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները:
 
Ինչ է գների կայունությունը
 
Գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների դանդաղ և կայուն աճ: Հետևաբար ԿԲ-ը պետք է նպատակադրի ոչ թե զրոյական, այլ չափավոր գնաճ: Վերջինս բնականոն երևույթ է և կարող է պայմանավորվել հետևյալ գործոններով: Նախ, գնաճը չափվում է սպառողական զամբյուղի միջոցով, որում ընդգրկված ապրանքների կշիռները համաձայն գնաճի հաշվարկման միջազգային մեթոդաբանության որոշակի ժամանակահատվածի (մի քանի տարիների) ընթացքում  պահվում են կայուն: Այս պարագայում, եթե զամբյուղում ընդգրկված որևէ ապրանքի գին աճում է, ապա  բնակչությունը կարող է կրճատել տվյալ ապրանքի սպառումը` մեծացնելով դրան փոխարինող ապրանքի սպառումը, որի գինն ավելի ցածր է: Արդյունքում վիճակագրորեն կգրանցվի գնաճ, սակայն իրականում թանկ ապրանքի սպառումը կփոխարինվի առավել էժան ապրանքի սպառմամբ` չթանկացնելով սպառման իրական զամբյուղը: Երկրորդ` գնաճը կարող է պայմանավորվել սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների որակական փոփոխությամբ, երբ բնակչությունը սկսում է սպառել զամբյուղում ընդգրկված ապրանքացանկի առավել որակյալ տարատեսակները: Երրորդ, գների չափավոր աճը նպաստում է արտադրության ծավալների ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը և ընդհակառակը` գնանկումը կարող է նվազեցնել արտադրության խթանները: Գների այն մակարդակը, որը տվյալ երկրի տնտեսության առանձնահատկություններից ելնելով առավել համապատասխանում է գների կայունության վերոնշյալ սահմանմանը, ընտրվում է որպես գնաճի նպատակային մակարդակ կամ գնաճի թիրախ: 2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` 
±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով: Գնաճի նպատակային մակարդակը ամրագրվում է յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում»:
 
Ինչպես է չափվում գնաճը
 
Գնաճի փաստացի ցուցանիշները հրապարակվում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից, որը ԿԲ-ից անկախ մարմին է: Այս հանգամանքը նպաստում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացմանը: Գնաճը չափվում է սպառողական գների ինդեքսի միջոցով, որը սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների և ծառայությունների իրենց համապատասխան կշիռներով կշռված գների միջին մեծությունն է: Հայաստանում սպառողական զամբյուղի մեջ ներկայումս ներառվում են 450 անուն ապրանք և ծառայություն, որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց կշռին համապատասխան ներառվում են սպառողական գների ինդեքսում: Պարենային ապրանքների կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում ներկայումս կազմում է 45.89%, ոչ պարենային ապրանքներինը` 22.24%, իսկ ծառայություններինը`  31.87%: Հայաստանում սպառողական զամբյուղի կազմի և կառուցվածքի վերանայումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, համապատասխան տվյալների առկայության և դրանց գնահատելու հնարավորության պայմաններում` հաշվի առնելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունը:
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next