Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ

Հավաքորդական թղթադրամներ

"Նոյյան տապան" հավաքորդական թղթադրամ - 500 դրամ





Չափ Սերիան Հիմնական գույներԴիմերես Դարձերես
140x76 մմ «ՆՏ» ոսկեգույնը, մոխրագույնը, շագանակագույնը և երկնագույնը Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի և Էջմիածնի վանքի պատկերներն են, հետին մասում երևում է Արարատ լեռը Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին:

Շրջանառության մեջ է դրվել 2017թ. նոյեմբերի 22-ին:
 
 
Հիմնական պաշտպանական հատկանիշները
ՀումքԹղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որն երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:

1. Ջրանիշ
Նոյյան տապանի պատկերով բազմերանգ ջրանիշ և թղթադրամի անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ։
2. Պաշտպանական ներգիծ
Պատուհանաձև պաշտպանական ներգիծ. ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, վառ «լողացող» 3D օղակներ և իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» և «AMD» ապամետաղականացված գրառումները։
                 
3. Թափանցիկ պատուհան
Թափանցիկ պատուհան՝ Նոյյան տապանի հստակ պատկերով:
     
4. Խորը տպագրություն
Թղթադրամի դիմերեսին պատկերված Նոյյան տապանի մասնատուփը և Էջմիածնի վանքը, ինչպես նաև թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշաններն ու բառերը տպագրված են խորը տպագրության եղանակով, ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են։
                 
5. Մանրատառաշար և մանրապատկերներ
Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս։
                 
6. Ուլտրամանուշակագույն հատկանիշ
Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են լուսածորող ներկով տպագրված մասեր, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
     
7. Կինեգրամ
Թղթադրամի դիմերեսին առկա է պաշտպանական փայլաթիթեղ, որը պարունակում է շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներով Նոյյան տապանի մասունքի 3D պատկերը, ինչպես նաև՝ փայլուն պատկերներ Նոյյան տապանի մասնատուփի վերևի և ներքևի հատվածներում:
           
8. Օպտիկապես փոփոխական ներկ
Թղթադրամի դիմերեսին առկա է պաշտպանական հատկանիշ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու տեսքով. պարունակում է ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ և 3D վառ «լողացող» օղակներ:
     
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next