Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ  ժամանակաշրջանում 

 
1924 թ. Խորհրդային Միության տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները. 1, 2, 3 և 5 կոպեկ արժողությամբ` պղնձից, 10, 15, 20 կոպեկ արժողությամբ` ցածրորակ արծաթից և 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ` արծաթից: 1925-1928 թթ. թողարկվում է ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը` կես կոպեկը:
 
1926 թ. սկսած թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները՝ բրոնզից, իսկ 1931 թ. սկսած՝ 10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները՝ պղինձ-նիկելի համաձուլվածքից:
 
Շատ բազմազան են եղել ԽՍՀՄ թղթադրամների թողարկումները: Դրանք  սկիզբ են առնում 1923 թ-ից և կարճ ժամանակահատվածում տարբեր շարքերի թողարկումները հաջորդում են մեկը մյուսին: Թողարկվում և միաժամանակ շրջանառվում են ինչպես «ռուբլի», անյպես էլ «չերվոնեց» դրամական միավորները (1 չերվոնեցը հավասար էր 10 ռուբլու): Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ 1937 թ. թողարկված չերվոնեցների շարքի թղթադրամներին առաջին անգամ պատկերվում է Վ. Լենինի դիմանկարը 
 
 
 
 
1947 թ. թողարկվում է 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների նոր շարք` նպատակ ունենալով նպաստել պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը:
 
Նկ.՝ 1947 թ. նմուշի 5 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
 
 
 
 
1961 թ. ԽՍՀՄ իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ) և շրջանա­ռու­թյան մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նկ.՝ 1961 թ. նմուշի 3 և 25 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ
 
 
1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները փոխարինվում են նոր` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի արժողությամբ թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլիանոց թղթադրամները:
 
1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացմանն և ռուբլու արժեզրկմանը: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամները՝ 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքով: 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next