Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

 
 

Ֆինանսական կայունություն

 
 
Ֆինանսական կայունության ապահովման խնդիրը առավելապես կարևորվել է 2007-2008թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ պարզ դարձավ, որ առանձին ֆինանսական կազմակերպությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությունը դեռևս լիարժեք և բավարար չէ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար: Միևնույն ժամանակ, առանց ֆինանսական համակարգի կայունության հնարավոր չէ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր։   
 
 
 
Ֆինանսական կայունության ապահովման կարևորությունը հաշվի առնելով՝  մի շարք երկրներում ֆինանսական կայունության ապահովումը օրենսդրորեն ամրագրվել է որպես կենտրոնական բանկերի առաջնային նպատակներից մեկը: ​
 
  
 
Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կայունության ապահովման պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 200.2-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով: Համաձայն վերոնշյալ հոդվածների, կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:  
 
  
Կենտրոնական Բանկի բնորոշմամբ ֆինանսական կայունությունը ֆինանսական համակարգի՝ ֆինանսական հաստատությունների, շուկաների և շուկայի ենթակառուցվածքների կողմից հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին դիմակայելու ունակությունն է՝ այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության գործառույթների խաթարման հավանականությունը:​
 
Ֆինանսական կայունության նպատակը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության կայունությունն է, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը:​
  
 
Ֆինանսական կայունության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն: Կենտրոնական բանկը շարունակաբար մշտադիտարկման է ենթարկում ֆինանսական համակարգում ռիսկերի կուտակումը  (կամ նյութականացումը) նախանշող վաղ ահազանգման տարատեսակ ցուցանիշները, դրանց համախմբման արդյունքում կառուցված ինդեքսները, ինչպես նաև կիրառում է ռիսկերի գնահատման տարբեր մոդելներ և մակրո սթրես թեստավորման համակարգեր: Իրականացված վերլուծությունները, ինչպես նաև դրանց արդյունքում կատարված եզրահանգումները/առաջարկությունները ներկայացվում և քննարկվում են <<Կենտրոնական բանկի  ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման հանձնաժողովի>> նիստերին: Վերջնական որոշումները կապված մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների կիրառման հետ կայացնում է Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի  խորհուրդը:​
 
   
Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ հատուկ կարգավորման հանձնաժողով​
 
Ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին կից խորհրդակցական մարմին է, որն իրականացնում է ֆինանսական համակարգի կայունության գնահատում, դրա ապահովմանն ուղղված միջոցառումների քննարկում, նախապատրաստում, իրականացման ուղղությունների և պայմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է իրականացնել իրավիճակի բազմակողմանի վերլուծություն: 
 
 
Հանձնաժողովի նիստերին, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև հանձնաժողովի անդամներից բացի այլ ներկայացուցիչներ: Որոշակի հարցեր քննարկելիս, հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ: ​
 

 

 

 ​

 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next