Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance
Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ներածություն

 
 
Հայաստանի Հանրապետության օրենքներով Կենտրոնական բանկին վերապահված է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը կարգավորելու և վերահսկելու իրավասություն, ըստ որի Կենտրոնական բանկը մասնակցում է վճարահաշվարկային բնագավառը կանոնակարգող ՀՀ օրենքների նախագծերի մշակմանը, ընդունում է վճարահաշվարկային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր (Օրենսդրական ակտեր), սահմանում է վճարային բնագավառը բնութագրող վիճակագրական հաշվետվությունների ձևերը և ՀՀ բանկերի և այլ կազմակերպությունների կողմից դրանց ներկայացման կարգը:
2004թ. նոյեմբերին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել և 2005թ. հունիսի 28-ից ուժի մեջ է մտել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:
Օրենքի նպատակն է` կանոնակարգել և կարգավորել Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանել հաշվարկների վերջնականության կանոնները և վճարահաշվարկային բնագավառի հիմնական հասկացությունները: Օրենքով սահմանված են որոշակի իրավասություններ բանկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համար, որոնք իրենց գործունեությունը կարող են ծավալել ՀՀ կենտրոնական բանկից ստացված վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիայի հիման վրա: Օրենքով նախատեսված է վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների հետևյալ տեսակները`
  • դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա, որի հիման վրա դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է վճարումների ընդունումը և կատարումը` առանց բանկային հաշիվների բացման.
  • վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի (այսուհետ` պրոցեսինգ և քլիրինգ) իրականացման լիցենզիա, որի հիման վրա պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունն իրականացնում է պրոցեսինգ և(կամ) քլիրինգ երրորդ անձանց համար:
 
Ներկայումս ՀՀ տարածքում գործող բանկերից բացի դրամական փոխանցումներ իրականացնելու իրավասություն ունեն նաև Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները: Համաձայն գործող օրենսդրության՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական փոխանցումների իրականացման լիցենզիա են ստացել 6 կազմակերպություն: Դրամական փոխանցումների իրականացման լիցենզիան վերջիններիս թույլ է տալիս կատարել դրամական փոխանցումներ-հաճախորդների համար՝ առանց բանկային հաշվի բացման:
 
Պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա է ստացել «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն` որն իրականացնում է «ԱրՔա» քարտային գործառնությունների պրոցեսինգ և քլիրինգ, ինչպես նաև միջազգային «Վիզա» և «Մաստերքարդ» քարտային գործառնությունների պրոցեսինգ: Պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման լիցենզիա են ստացել նաեւ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ն, «ՏԱՆԴԵՄ ՓԵՅՄԻՆԹՍ» ՍՊԸ-ն:
ՀՀ վճարահաշվարկային բնագավառի զարգացման և կարգավորման հետ կապված Կենտրոնական բանկն իրականացնում է նոր համակարգերի նախագծում, տարբեր անկանխիկ վճարային սխեմաների մշակում և ներդրում, ադմինիստրավորում, համապատասխան իրավական դաշտի սահմանում (Վճարահաշվարկային համակարգեր):
 
Վ Ճ Ա Ր Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ա Յ Ի Ն  Բ Ն Ա Գ Ա Վ Ա Ռ Ի  Օ Ր Ե Ն Ս Դ Ր Ա Կ Ա Ն  Ա Կ Տ Ե Ր  
Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային բնագավառը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ օրենքներով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված օրենսդրական ակտերով, վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոններով, ինչպես նաև վճարահաշվարկային բնագավառում ներգրավված մասնակիցների միջև կնքված պայմանագրերով/համաձայնագրերով:
Համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2005թ. ընթացքում մշակվել և ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնց միջոցով կարգավորվել է ՀՀ տարածքում վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային համակարգերին անդամակցելու և թույլտվություն տրամադրելու հետ կապված գործընթացը, ինչպես նաև մի շարք այլ կարգավորող փաստաթղթեր:  
Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային բնագավառը կարգավորող ՀՀ օրենքներն են`         
 
      
 Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային բնագավառը կարգավորող ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված օրենսդրական ակտերի ցանկը:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next