Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database


Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

 
 
 
1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապե­տության տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը՝ դրամը: Որպես օրինական վճարամիջոց սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Փոխանակման համար ընդունվում է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:
Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամանակավոր շրջանառության մեջ են գտնվում նաև Խորհրդային Միության 1961-1992 թթ. նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
  
 
 
 
 
 
 
 Նկ.՝ ՀՀ առաջին շարքի 25 և 200 դրամ անվանական արժեքով թղթադրամներ
 
1994-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ մետաղադրամները, ինչպես նաև 1000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները:
 
1998 թ. սկսած թողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին: 
 
 
 
 
 
 
 
 Նկ.՝ ՀՀ երկրորդ շարքի 1000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ 
 
 
2001 թ. շրջանառության մեջ է դրվում 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: 
 
2003-2004 թթ.  շրջանառության մեջ են դրվում ՀՀ երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով: 
 
2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Դրանք դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են ՀՀ կենտրոնանան բանկում և ՀՀ տարածքում գործող բանկերում իրենց անվանական արժեքով: 
 
2009 թ. թողարկվում է ամենաբարձր՝ 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:
 
 
 
 
 
 
 
  Նկ.՝ ՀՀ երկրորդ շարքի 50000 և 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next