Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ճգնաժամերի կառավարում

 
 
Ֆինանսական կայունության ապահովման նպատակից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարևորում է ոչ միայն ֆինանսական կայունության ամրապնդումը, այլև ֆինանսական ճգնաժամերի արդյունավետ կառավարումը:
  
Ֆինանսական համակարգի կայունության համատեքստում ֆինանսական ճգնաժամը սահմանվում է որպես ֆինանսական հաստատության կամ հաստատությունների իրացվելիության և/կամ վճարունակության լուրջ հիմնախնդիրների առաջացում կամ դրանց առաջացման բարձր հավանականության առկայություն, որը կարող է հանգեցնել ֆինանսական համակարգի գործառույթների խաթարմանը և/կամ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության կորստին:
 
Ֆինանսական ճգնաժամերի կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է համագործակցել Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավ​արության և այլ պետական գերատեսչությունների հետ` համաձայն 2010թ. կնքած եռակողմ փոխըմբռնման հուշագրի: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ֆինանսական ճգնաժամերի կառավարման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման հանձնաժողովի կողմից:
 
Իրավիճակը ճգնաժամային որակելու պարագայում հանձնաժողովը մշակում և առաջարկում է ֆինանսական կայունության վերականգմանն ուղղված գործողությունների ծրագիր: Այն պետք է իրենից ներկայացնի սկզբունքների, գործընթացների և գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված կլինեն ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական համակարգում համակարգային ռիսկի կանխմանը կամ դրա բացասական հետևանքների վերացմանը` առավել արագ և արդյունավետ ձևով: Ֆինանսական կայունության և հատուկ կարգավորման հանձնաժողովի կողմից առաջարկվող միջոցառումները պետք է հնարավորինս համապատասխանեն հետևյալ սկզբունքներին.

 
  • Օպերատիվություն և ամբողջականություն
  • Մրցակցության ապահովում 
  • Հանրային միջոցների պաշտպանություն 
  • Տեղեկատվության պարբերաբար փոխանակում և գաղտնիության ապահովում
  • Թափանցիկություն:
 
 
 
Անհրաժեշտության դեպքում գործողությունների ծրագրում ներառված առաջարկությունների փաթեթի քննարկման ընթացքում կարող են դիտարկվել միջազգային պրակտիկայում տարածում ստացած հատուկ կարգավորման ռեժիմ/ռեժիմներ /Resolution plan/, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առկա օրենսդրական դաշտին:
 
  
Ֆինանսական ճգնաժամերի կառավարմանն ուղղված միջոցառումների իրավական շրջանակը
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում ունի մի շարք գործիքներ, որոնք կարող է կիրառել ֆինանսական համակարգի կայունությունը վերականգնելու համար: Վերոնշյալ գործիքակազմի հիմնական տարրերն են.


Սիմուլիացիոն վարժություններ
 

Ֆինանսական ճգնաժամերի արդյունավետ կառավարման նպատակով տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպում է սիմուլյացիոն վարժություններ: Սիմուլյացիոն վարժության նպատակն է բացահայտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ֆինանսական ճգնաժամերի կառավարմանն առնչվող հնարավոր հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական ճգնաժամերի կառավարման մասով վարժության մասնակիցների հմտությունները: 
 
Սիմուլյացիոն վարժության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ակտիվորեն համագործակցել է Համաշխարհային բանկի՝ Վիեննայի Ֆինանսական ոլորտի խորհրդատվական կենտրոնի (FinSac) հետ, ինչը նպաստել է վարժություններն անցկացնել միջազգային լավագույն փորձին համահունչ: Տարբեր տարիներին անցկացված վարժություններին մասնակցել են ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ Ֆինանսների նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բարձրաստիճան աշխատակիցներ:
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next