Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բանկերը և ոչ բանկ ֆինանասական կազմակերպությունները:
ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ բանկային լիցենզիայի հիման վրա և իրենց հայեցողությամբ անդամակցել ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերին, ինչպես նաև միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին:
Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների թվին են պատկանում վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: Ըստ այս օրենքի` վճարահաշվարկային  կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են.
     1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա, որի հիման վրա կազմակերպություններն իրականացնում են վճարումնների ընդունումը և կատարումը առանց բանկային հաշիվների բացման,  ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարային ծառայությունների մատուցումը, որոնք կապված  են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
            Այս կազմակերպությունները իրավասու են անդամակցելու միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին և իրականացնել դրամական փոխանցումներ` ֆիզիկական անձանց համար, առանց բանկային հաշիվների բացման:  
            2. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացման լիցենզիա, որի հիման վրա կազմակերպություններն իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
           
Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են ստանալ էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն եւ իրականացնել էլեկտրոնային փողերի թողարկում:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next