Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Դրամավարկային քաղաքականություն

Իրականացման գործընթաց

 
Գների կայունության խնդրի իրագործման նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր («ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված): Ծրագրով մակրոտնտեսական փաստացի և սպասվող զարգացումների վերլուծության հիման վրա նախանշվում են դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները: Մակրոտնտեսական կանխատեսումների և դրամավարկային քաղաքականությունների մշակման հիմքում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգն» է: Այս փաստաթղթում ամփոփվում են դրամավարկային քաղաքականության սցենարների մշակման և որոշումների կայացման գործընթացը, կիրառվող մոդելները և ռիսկերի գնահատման մոտեցումները: Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսա­դրույք­ների որոշման խորհրդի նիստերը գումարվում են և համապատասխանաբար տոկոսադրույքները սահմանվում են ըստ նախօրոք հայտարարված տարեկան ժամանակացույցի (ԴՎՔ տոկոսադրույքների սահմանման ժամանակացույց), որը հրապարակվում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը` էլեկտրոնային և այլ կապի միջոցներով: Ընդ որում նշված ժամանակացույցը կազմվում է պարտադիր պահուստավորման օրացույցին համապատասխան, որը ևս հրապարակվում է: Յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում ԿԲ-ի խորհուրդը հաստատում է նաև տվյալ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ուղղությունները  (ՀՀ ԿԲ-ի խորհրդի աշխատանքի կանոնակարգի` վերաբերյալ 2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 310 Ա որոշման Գլուխ 4)` հաշվի առնելով ԿԲ-ի Կանխատեսող խմբի գնահատականները, որոնք ներկայացվում են իրավիճակային հաշվետվությունում: Վերջինս ներառում է մակրոմիջավայրի և գնաճի փաստացի ու կանխատեսվող զարգացումները, ինչպես նաև տվյալ եռամսյակի գնաճի կանխատեսումների նպատակային ցուցանիշից շեղման վերացմանն ուղղված դրամավարկային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունները:
 
Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացում
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում առաջնահերթ խնդիր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը: Կոորդինացման դաշտին են վերաբերում ինչպես մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ընտրությունը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության կարճաժամկետ կարգավորմանը, Կառավարության կողմից արտաքին ֆինանսական հոսքերի ստացմանն ու ծախսմանը, պետական պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանն առնչվող խնդիրները: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման հիմքը «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև համագործակցության որդեգրած սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրն է»: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը իրականացվում է միջինժամկետ, ամսական, եռամսյակային և տարեկան ծրագրերի մշակման, ճշգրտման և իրականացման գործընթացում: ԿԲ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ մշակում է տնտեսական և ֆինանսական ծրագրեր, ինչպես նաև աջակցում դրանց իրագործմանը, եթե դրանք չեն հակասում ԿԲ նպատակներին: ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցիչները մասնակցում են քաղաքականությունների իրագործման ընթացքը վերահսկող մշտական հանձնաժողովների աշխատանքներին` պաշտպանելով իրենց գերատեսչությունների շահերը և բարձրացնելով հուզող հարցերը:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next