Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

Միջազգային համագործակցություն

 

Ակնարկ

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ), մասնակցում է միջազգային այն կազմակերպությունների ու կառույցների աշխատանքներին, որոնք ներգրավված են ՓԼ/ԱՖ ոլորտում միջազգային ստանդարտների մշակման, երկրների կողմից դրանց ներդրման ու իրականացման գործում: 

Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագետների հանձնախմբի (ՄԱՆԻՎԱԼ) լիիրավ անդամ է, իսկ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եվրասիական (ԵԱԽ) խմբում ունի դիտորդի կարգավիճակ: Սրանք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հովանու ներքո Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (ՖԱԹՖ) տիպի տարածաշրջանային կառույցներ են, որոնք նպատակ ունեն անդամ երկրներում ապահովել ՖԱԹՖ-ի 40 հանձնարարականների և 9 հատուկ հանձնարարականների ներդրումն ու իրագործումը: ՖԴԿ-ն 2007թ-ից անդամակցում է նաև ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբին, ինչը հնարավորություն է տալիս համագործակցել աշխարհի շուրջ 120 երկրների ֆինանսական հետախուզության մարմինների հետ, այդ թվում՝ անվտանգ համակարգով փոխանակել տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցել խմբի կառավարմանը, լիագումար և աշխատանքային խմբերի նիստերին: Վերը նշված միջազգային կազմակերպությունների եւ կառույցների, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող այլ մարմինների հետ համագործակցությունն ու աշխատանքների կոորդինացումը գործող օրենսդրությամբ դրված է ՖԴԿ-ի վրա: ​​

 
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next