Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից և ֆինանսական համակարգին բնորոշ յուրահատկություններից իր խնդիրների շարքում առանձնացրել է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»:
Կենտրոնական բանկի ներքո ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի» բաժին, որը վերոնշյալ խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
- Սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտի ձևավորում և կատարելագործում,
- Ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնների մշակում և կատարելագործում,
- Սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ֆինանսական կրթման գործիքների մշակում և կատարելագործում,
- Ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայքի (www.abcfinance.am) վարում և կատարելագործում,
- Թեժ գծի վարում,
- և այլն:
Հարգելի այցելուներ
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել https://www.fininfo.am:
Համակարգի միջոցով Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ պայմաններով որոնել և համեմատել ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու դրանց հիմնական պայմանները:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» շրջանակում իրականացվող միջոցառումներին և իրադարձություններին կարող եք հետևել www.abcfinance.am «Ֆինանսներ բոլորի համար» կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների համար կարող եք զանգահարել ԿԲ –ում գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` (010) 592 697:
|
|
|