Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Ներածություն
Անդրադառնալով վերոնշյալ օրենքների
կարևորությանը` հարկ է նշել, որ ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին Կենտրոնական բանկի
խնդիրները, իրավասությունները, կառուցվածքի և կառավարման
առանձնահատկությունները: Մասնավորապես, նշված օրենքի համաձայն Կենտրոնական
բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը
Հայաստանի Հանրապետությունն է: Ամրագրվեց, որ Կենտրոնական բանկի հիմնական
խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է, որն
իրականացվում է դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և
իրականացման միջոցով: Դրա հետ միաժամանակ Կենտրոնական բանկի խնդիրներն են
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության,
վճարունականության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների
ապահովումը և գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով հստակեցվեցին նաև Կենտրոնական բանկի
փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապտության պետական մարմինների, բանկերի և
այլ անձանց հետ, կարգավորվեցին Կենտրոնական բանկի` որպես արժութային գործակալի
լիազորությունները, Հայաստանի Հանրապետության արժույթի շրջանառությունը,
արժութային կարգավորումը և երկրի տնտեսության համար էական նշանակություն
ունեցող մի շարք այլ հարաբերություններ: Այնուհետև՝ 2015 թվականին ՀՀ
Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված փոփոխվեկ նաև «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվեցին
Կենտրոնական բանկի երկու հիմնական նպատակներ՝ գների և ֆինանսական համակարգի
կայունության ապահովումը: Փոփոխվեցին նաև ՀՀ կենտրոնական բանկի կառավարման
մարմինների ձևավորման կարգնու պայմանները, ամրապնդվեցին ՀՀ կենտրոնական բանկի
անկախությունն ապահովող երաշխիքները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության
կարգավորման տեսանկյունից կարևորվում է «Բանկերի
և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքը, որով սահմանվում են ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա
բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման,
գործունեության կարգավորման և դադարեցման, ինչպես նաև բանկային գործունեության
վերահսկողության կարգն ու պայմանները: Նշված օրենքով պարզաբանվում են ՙբանկ՚ և
ՙբանկային գործունեություն՚, ՙբանկային ավանդ՚ և մի շարք այլ հասկացություններ,
կանոնակարգվում են բանկերի կազմակերպաիրավական տեսակները, կառուցվածքի և
կառավարման առանձնահատկությունները, ինչպես ֆինանսական գործառնությունների
շրջանակը, այնպես էլ բանկային համակարգում ներդրումային և բաժանորդագրական
գործունեության սահմանափակումները, բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական
նորմատիվները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային
կազմակերպությունների անվճարունակության և սնանկության հասկացություններն ու
հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված
միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակության և
սնանկության վարույթի առանձնահատկությունները, նշված սուբյեկտներին անվճարունակ
և սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացման ձևերն ու
եղանակները, ամրագրված են «Բանկերի,
վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նշված օրենքով են
սահմանվում նաև բանկերի ավանդատուների, վարկատուների, ժամանակավոր
ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի, ինչպես նաև անվճարունակության և
սնանկության գործընթացի այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանն ու ներդրումային
գործընթացի խրախուսմանն է ուղղված նաև «Բանկային
գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը , որով
սահմանվում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանակը, այդ
տեղեկությունների հրապարակման, պահպանման և տրամադրման իրավական հիմքերն ու
կարգը, բանկային գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների
իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նշված օրենքի պահանջները
խախտելու համար պատասխանատվությունը: Նշված օրենքով իրենց մանրամասն
կարգավորումն են ստացել նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների
տրամադրման կարգը և պայմանները քրեական հետապնդում հարուցող մարմիներին,
դատարանին, հարկային մարմիններին, հաճախորդի ժառանգներին և այլ անձանց:
2002-2003թ. ընկած ժամանակահատվածը նշանավորվեց բանկային օրենսդրության
մեջ կատարված մի շարք էական փոփոխություններով և նորամուծություններով:
Մասնավորապես, 2002 թվականի մայիսի 29-ին ընդունվեց «Վարկային
կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային
կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը
վերապահվեց Կենտրոնական բանկին:
2002-2004թթ, մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ,«Բանկերի
և բանկային գործունեության մասին» , «Վարկային
կազմակերպությունների մասին» և «Բանկային
գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում
կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեցին Կենտրոնական բանկի խորհրդի
լիազորությունները, որի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր
ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային
կազմակերպություններում կանխարգելելն էր: Կատարված օրենսդրական
փոփոխությունների պահանջներին համահունչ Կենտրոնական բանկը նախաձեռնությամբ
իրականացվեցին համապատասխան նորմատիվ - իրավական ակտերի մշակման աշխատանքներ`
որոնց արդյունքում կարգավորվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային
կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների
շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և
վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումների և
ընթացակարգերի իրականացման կարգն ու պայմանները:
2004թ կատարված փոփոխություններով կարգավորվեցին չորս խումբ խնդիրներ.
- սահմանվեցին ԿԲ-ի կողմից իրականացվող ստուգումների
անցկացմնան կարգը,
- սահմանվեցին ԿԲ-ի կողմից լիցենզավորված անձանց պատասխանատվության
ենթարկելու հիմքերը, ընթացկարգը և պայմանները,
- փոփոխություններ կատարվեցին ԿԲ-ի արտարժույթի վերագնահատման պահուստների
ձևավորման կարգում.
- հստակեցվեցին ավանդների երաշխավորման համակարգի ներդրման խնդիրները ,
մասնավորապես ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդը չհատուցվելու,
ավանդի երաշխավորման դեպքերը` համապատասխանեցնելով դրանք ՙԲանկերի և վարկային
կազմակերպությունների սնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին:
2004թ մարտին «Բանկերի
և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված
փոփոխությունները պայմանավորված էին բանկային վերահսկողության բազելյան
սկզբունքների ներդրմամբ և դրանց համապատասխան` բանկերի հիմնական տնտեսական
նորմատիվների հստակեցմամբ: Նշված փոփոխությունների կապակցությամբ
փոփոխություններ են կատարվել նաև «Վարկային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում: «Բանկային
գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները,
հաշվի առնելով միջազգային լայն կիրառություն գտած սկզբունքները, սահմանում են,
որ վարկային ռեգիստրում առկա անպարտաճանաչ պարտապանների վերաբերյալ
տեղեկությունները հրապարակվում են: 2004թ ապրիլին ընդունված «Բանկերի,
վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքով բանկերի սնանկությունը կարգավորող
օրենսդրության մեջ ներդրվել են միջազգային կարևոր սկզբունքներ: Ապահովվում է
ԿԲ-ի կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիայի գործընթացի
հրապարակայնությունը, հստակեցվում է անվճարունակության հիմքերից մեկը` հիմնական
կապիտալի 50 և ավելի տոկոսի սպառումը, մանրամասն սահմանվում է ժամանակավոր
ադմինիստրացիայի կողմից բանկի ակտիվների գույքագրման և գնահատման
ընթացակարգերը, ինչը նախկինում սահմանում էր ԿԲ-ի որոշմամբ: Օրենքով
հստակեցվեցին բանկի վաճառքի մեխանիզմները, որոնք կարգավորված չէին: Օրենքից
հանվել են այն դրույթները, որոնք սահմանում են, որ ԿԲ-ի որոշումները
բողոքարկման ենթակա չեն, ինչպես նաև սահմանվել են այդ որոշումների բողոքարկման
հիմքերը և ընթացակարգը: Հստակեցվեց լուծարվող բանկերի պարտատերերի պահանջների
բավարարման հերթականությունը:
2002 թվականին համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև
ՙԼիցենզավորման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնցով բանկային և
ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառում լիցենզավորման
գործունեության տեսակների շարքը համալրեցին վարկային կազմակերպությունների
գործունեությունը, դրամական (փողային) փոխանցումների իրականացումը,
վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացումը, քարտային
վճարումների պրոցեսինգի իրականացումը, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի
թողարկման և իրացման հետ կապված գործունեությունը: Գործունեության վերոնշյալ
տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
2004թ-ից բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը
զարգացման նոր փուլ թևակոխեց: 2004թ դեկտեմբերին ընդունված ՙՀանցավոր
ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման
դեմ պայքարի մասին՚ ՀՀ օրենքը ՀՀ բանկային համակարգը կարգավորող օրենսդրության
մեջ մի շարք փոփոխությունների անհրաժեշտություն առաջ բերեց: Մասնավորապես «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, ըստ որոնց որպես ԿԲ-ի խնդիր
սահմանվեց հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և
ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:
Փոփոխություններ կատարվեցին մի շարք այլ օրենքներում, որոնցով նախատեսվեց
նոտարների, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականցնող մարմինների,
իրավաբանական անձանց պետական գրանցում իրականցնող մարմինների,ապահովագրողների,
գրավատներ կազմակերպիչների և օրենքներով նախատեսված այլ անձանց
պարտականությունը ՙՀանցավոր ճանապարհվ ստացված եկամուտների օրինականացման և
ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ օրենքով նախատեսված
տեղեկությունները տրամադրել ՀՀ կենտրոնական բանկ:
2004թ նոյեմբերի 24-ին ընդունվեց «Արժութային
կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ նոր
օրենքը, որով հստակեցվեցին «ռեզիդենտ» և «ոչ ռեզիդենտ», «ընթացիկ արժութային
գործարքներ», «կապիտալի շարժ» և «ֆինանսական արժութային գործարքներ»
հասկացությունները: սահմանվեցին ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտրժույթով
գործարքների իրականացման դեպքերը: Օրենքը նաև սահմանեց, որ ՀՀ տարածքում գույքի
իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման բոլոր փողային
գնանշումները իրականացվում են ՀՀ դրամով: Օրենքը կոնկրետացնում է նաև
արժութային վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:
2004թ նոյեմբերին ՀՀ ազգային ժողովը ընդունեց ևս մեկ կարևորագույն
օրենք` «Ֆիզիկական
անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը:
Այն նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիությանը,
ամրապնդել նրա նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև ապահովել
ավանդատուների շահերի պաշտպանությունը: Օրենքը ամբողջացնում և համակարգված ձևով
ներկայացնում է ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորմանը
վերաբերող կարգավորման դաշտը: Սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելու
կապակցությամբ 16.02.2005թ-ի ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց
խորհրդի 29.04.2003թ-ի «Ֆիզիկական
անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին»
Կանոնակարգ 20-ը հաստատելու մասին՚ որոշումը:
2008 թվականին ընդունվեցին ֆինանսական համակարգում սպառողների
պաշտպանությանը վերաբերող մի շարք օրենքներ՝ «Սպառողական կրեդիտավորման մասին»,
«Բանկային ավանդների ներգրավման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի
մասին» ՀՀ օրենքները: Այդ օրենքների ընդունմամբ կարևոր քայլ կատարվեց
ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցում և էապես
բարձրացրվեց ֆինանսական ոլորտում մատուցվող ծառայությունների որակը:
2017 թվականին ընդունվեց «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ
օրենքի փոփոխությունները, որոնցով մեր իրավական համակարգ ներմուծվեց միջազգային
բանկային պրակտիկայում ընդունված լավագույն սկզբունքները: Սահմանվեցին
համակարգային բանկ ճանաչելու կանոններ, նշանակալից մասնակիցների ու ղեկավարների
շահութաբաժինների ու պարգեվավճարների սահմանափակման հնարավորություն և այլն:
2017 թվականին ընդունվեց նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման
մասին» ՀՀ օրենքը, որը ևս ուղղված էր հիպոտեկային վարկերի տրամադրման և
սպասարկման որակի բարձրացմանը և ֆիզիկական անձ վարկառուների իրավունքների
պաշտպանությանը:
Բացի օրենքներից, ֆինանսական դաշտը կարգավորվում է նաև Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք պարտադիր հրապարակվում են:
|
|
|