Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն Որակավորման վկայական ունեցող անձիքՊատժամիջոցներ Կորած, ոչ պիտանի փաստաթղթերՊետական տուրք



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ

Ներածություն

 
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է ՀՀ տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, (ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը, բանկերը) Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը և արժեթղթերի չկարգավորվող առևտրի ոլորտը:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը`օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են.
 
ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ  զարգացման ապահովումը,
արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի` թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ էթողարկում (թողարկել)կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
Թողարկողի կողմից իրականացվող արժեթղթի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է` ուղղվածնույն դասիարժեթղթերի համախմբի առաջացմանը: Ընդ որում` արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույնորոշման հիման վրա, սակայնտարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում:
Հաշվետու թողարկողն այն թողարկողն է, որի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը թույլատրված է ՀՀտարածքում գործողկարգավորվող շուկայում առևտրին:
 
ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀքաղաքացիականօրենսգրքով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով,«Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀօրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով,«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, դրանցհիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլօրենքներով և իրավական ակտերով:
 
2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են ներդրումային ծառայություններ մատուցող 17 բանկ, 13 ներդրումային ընկերություն, 7 ապահովագրական ընկերություն, 43 վարկային կազմակերպություն, 25 հաշվետու թողարկող և ներդրումային ֆոնդերի 5 կառավարիչներ:
ՀՀ արժեթղթերի շուկայում գործում են նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և արտարժույթի և արժեթղթերի առք ու վաճառքի սակարկություններ կազմակերպող Հայաստանի ֆոնդային բորսան:
  • 31.12.2019 թվականի դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված են 25 հաշվետու թողարկողի արժեթղթեր:
 
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է ՀՀ տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը և արժեթղթերի չկարգավորվող առևտրի ոլորտը:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են.
 
  • ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
  • արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ  զարգացման ապահովումը,
  • արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
  • արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
 
ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 
 
 
 
 
     
     
     
     
     
     
    Previous

    Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

    Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

    Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

    Արմենիան Քարդ

    Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

    ACRA Վարկային Բյուրո

    Ազգային Հիփոթեքային Ընկերություն

    Գերմանա Հայկական Հիմնադրամ

    Բնակարան երիտա- սարդներին

    Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

    Next