Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վճարահաշվարկային համակարգերի հսկողություն

Վերլուծական և տեղեկատվական նյութեր

 
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում` վճարահաշվարկային բնագավառում առկա միտումները վերլուծելու, համակարգերում հնարավոր խնդիրները բացահայտելու և գնահատելու ուղղությամբ:
ՀՀ կենտրոնական բանկը, իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը իրազեկ պահելու նպատակով, որոշակի պարբերականությամբ (տարին մեկ անգամ) վերջինիս է տրամադրում վճարային համակարգերի հսկողության գծով իր կողմից իրականացվող աշխա­տանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Այս տեղեկատվության մեջ ամփոփ ներկայացվում են համակարգերի գործունեության փաստացի գնահատման արդյունքները և ՀՀ կենտրոնական բանկի կողմից այս բնագավառում իրականացվող աշխատանքները:
Վճարահաշվարկային համակարգերի հսկողության բնագավառում ՀՀ ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությանը, այս բնագավառում կատարվող աշխատանքներին և կատարված վերլուծություններին կարելի է մանրամասն ծանոթանալ հետևյալ նյութերում.
«2011-2012թթ. ընթացքում ՀՀ ԿԲ կողմից իրականացվել է ԷՎՀ-ի ամբողջական գնահատում՝ համաձայն Միջազգային հաշվարկների բանկի (այսուհետ՝ BIS) կողմից սահմանված միջազգային սկզբունքների: Գնահատման ամբողջական և մանրամասն արդյունքները հիմք են հանդիսացել նաև Համաշխարհային բանկի կողմից 2012թ. ընթացքում FSAP-ի ներքո իրականացված աշխատանքների համար: ԷՎՀ-ի գնահատման աշխատանքներն իրականացվել է համակարգի բոլոր կոմպոնենտների նկատմամբ՝ ներառելով ինչպես համակարգի տեխնիկա-ծրագրային միջավայրը և կիրառվող գործիքները, այնպես նաև համակարգի գործունեության կանոնները, ընթացակարգերը և կանոնակարգող այլ իրավական ակտերը: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացված են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կայունության 2012թ. հաշվետվության» 5.3 բաժնի «Վճարային համակարգերի հսկողության» ենթաբաժնում»:
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next