ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Միջազգային ցանկեր
ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին համապատասխան կազմված ցանկերից հանելու դիմումի ներկայացման կարգը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1267/1989 և բոլոր հաջորդող բանաձևերի հիման վրա ԻԼԻՊ (ԴԱԵՇ) և Ալ-Քաիդայի հետ կապված անձանց ցանկում ներառված անձինք կարող են ցանկից հանելու խնդրանքով դիմել ՄԱԿ-ի ԱԽ 1904 բանաձևի հիման վրա ստեղծված Իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Իրավունքների պաշտպանն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Ստանում է ցանկից հանելու մասին դիմումները,
- Ստուգում է ցանկից հանելու դիմումի հիմնավորվածությունը,
- Ստուգում է արդյոք դիմումը նոր է, թե կրկնվող. կրկնվող դիմումի դեպքում դիմումը վերադարձնում է դիմումատուին, եթե լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել,
- 4-ամսյա ժամկետում հավաքում է հնարավորին լայն շրջանակով տեղեկատվություն՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար,
- Դիմումը և հավաքված տեղեկատվությունը ներկայացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին և վերանայող երկրի կառավարությանը,
- Ապահովում է դիմումատուի և վերանայող երկրի կառավարության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի միջև երկխոսությունը՝ առավելագույնը 2-ամսյա ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս 2 ամսով,
- Նախորդ կետում նշված ժամկետում պատրաստում է ցանկից հանելու որոշման կամ ցանկից հանելը մերժելու մասին հաշվետվություն, որը ներկայացվում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
- Հաշվետվությունը ներկայացվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի կողմից կայացված որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին:
Գրասենյակի կոնտակտային տվյալները ներկայացվում են ստորև.
Իրավունքների պաշտպան՝ տիկին Քեթրին Մարչի Ուհել
Հասցե՝ DC2-2206, 10017, ք. Նյու Յորք, ԱՄՆ
Հեռախոսահամար՝ 001 212 963 8226
Էլ. փոստ՝ ombudsperson@un.org
ՄԱԿ-ի ԱԽ այլ բանաձևերի, ներառյալ՝ 1988, 1718, 2231 և բոլոր հաջորդող բանաձևերի հիման վրա ցանկերում ներառված անձինք կարող են ցանկերից հանելու խնդրանքով դիմել ՄԱԿ-ի ԱԽ 1730 բանաձևի հիման վրա ստեղծված՝ Ցանկերից հանելու դիմումների կոնտակտային կենտրոն:
- Կոնտակտային կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Ստանում է ցանկերից հանելու մասին դիմումները,
- Ստուգում է արդյոք դիմումը նոր է, թե կրկնվող. կրկնվող դիմումի դեպքում դիմումը վերադարձնում է դիմումատուին, եթե լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել,
- Դիմումի ստացման մասին ծանուցում է դիմոմատուին՝ տեղեկացնելով նաև դիմումների քննության ընթացակարգերի վերաբերյալ,
- Դիմումը փոխանցում է համապատասխան վերանայող երկրի կառավարություն,
- Կապ է հաստատում համապատասխան վերանայող երկրների կառավարությունների միջև՝ ըստ անհրաժեշտության,
-
Վերանայող երկրի կառավարության դիրքորոշումը, հիմնավորումների հետ մեկտեղ, փոխանցում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
- Վերանայող երկրի կառավարության՝ ցանկերից հանելու առնչությամբ բացասական եզրակացության մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
- Վերանայող երկրի կառավարության կողմից 3-ամսյա ժամկետում որևէ դիրքորոշում չներկայացվելու դեպքում այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի բոլոր անդամներին,
- ԱԽ համապատասխան հանձնաժողովին առկայության դեպքում տրամադրում է բոլոր երկրներից ստացված կարծիքները,
- Տեղեկացնում է դիմումատուին դիմումի քննության արդյունքների վերաբերյալ:
Կենտրոնի կոնտակտային տվյալները ներկայացվում են ստորև.
Հասցե՝ Ցանկերից հանելու դիմումների կոնտակտային կենտրոն,
Անվտանգության խորհրդի օժանդակ մարմինների մասնաճյուղ,
DC2-2034 սենյակ, 10017, ք. Նյու Յորք, ԱՄՆ
Հեռախոսահամար՝ 001 917 367 9448
Էլ. փոստ՝ delisting@un.org
Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝