Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Աշխատանքը Կենտրոնական բանկում

Պրակտիկա

 
 
Կենտրոնական բանկը, համագործակցելով հայաստանյան և արտասահմանյան ԲՈւՀ-երի հետ, ավարտական, աշխատանքային և գիտահետազոտական պրակտիկայի հնարավորություն է ընձեռում վերլուծական հմտություններով օժտված, խանդավառ, նորարարական գաղափարներով լի և շարունակ նորը սովորելու ցանկություն ունեցող ուսանողներին:
                                                     
Ավարտական պրակտիկան կազմակերպվում է Կենտրոնական բանկի հետ համագործակցող հայաստանյան ԲՈւՀ-երի բակալավրի և մագիստրոսի կոչմանը հավակնող ավարտական կուրսերի ուսանողների համար: Պրակտիկայի կազմակերպման համար ԲՈւՀ-ի ղեկավարության կողմից մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ը Կենտրոնական բանկ ուղղվում է գրություն, որտեղ նշվում է նախադիպլոմային պրակտիկայի ժամկետը, հավակնող ուսանողների անունները և նրանց դիպլոմային աշխատանքների հաստատված թեմաները, որոնք պետք է լինեն ֆինանսների, տնտեսագիտության, իրավագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և առնչվեն Կենտրոնական բանկի խնդիրներին: Ցուցակում ընդգրկված ուսանողների հետ անց է կացվում հարցազրույց, որի արդյունքներով էլ որոշվում են ապագա պրակտիկանտները:
 
Աշխատանքային պրակտիկա (Internship) կարող են անցնել PhD  կոչմանը հավակնող, ինչպես նաև մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները: Կենտրոնական բանկում աշխատանքային պրակտիկան կազմակերպվում է  ԲՈՒՀ-ի ուսանողի կողմից Կենտրոնական բանկ ուղղված գրության հիման վրա, անվճար հիմունքներով:
 
Գիտահետազոտական պրակտիկա (Research internship) կարող են անցնել արտասահմանյան ԲՈւՀ-երի ուսանողներ, ովքեր հետազոտական աշխատանք են պատրաստում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը վերաբերող, ինչպես նաև Կենտրոնական բանկի խնդիրներին առնչվող թեմաներով: Պրակտիկանտների գիտահետազոտական պրակտիկան անցնում է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ որտեղ նրանց հասանելի է հարուստ մասնագիտական գրականություն, տվյալների բազաներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next