Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԲ-ի կառուցվածքը

  •  ԿԲ կառուցվածքի գծապատկեր
 
 
    Նախագահ
    Արթուր Ջավադյան Հեռախոս՝ 583 841 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ chairman@cba.am
    Նախագահի տեղակալներ
    Ներսես Երիցյան Հեռախոս՝ 589 611 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ nyeritsyan@cba.am
    Վախթանգ Աբրահամյան Հեռախոս՝ 592 524 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ vabrahamyan@cba.am
    Խորհրդի անդամներ
    Արմենակ Դարբինյան Հեռախոս՝ 592 526 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ armenak.darbinyan@cba.am
    Օլեգ Աղասյան Հեռախոս՝ 580 368 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ oleg.aghasyan@cba.am
    Աշոտ Մկրտչյան Հեռախոս՝ 592 552 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ a_mkrtchyan@cba.am
    Արթուր Ստեփանյան Հեռախոս՝ 522 528 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ arthur.stepanyan@cba.am
    Մարտին Գալստյան Հեռախոս՝ 592 561 Ֆաքս՝ 583 631 Էլ-փոստ՝ martin.galstyan@cba.am
       Ներքին աուդիտ

     
    Ներքին աուդիտ  հեռ: (+374 10) 592580
     
    Ներքին աուդիտի խնդիրներն են.
    •  Բանկի խորհրդին և գործադիր ղեկավարությանը Բանկի և նրա հեղինակության պաշտպանման հարցում օժանդակում՝ անկախ և անաչառ կերպով գնահատելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործառույթների արդյունավետությունը
    •  Անհրաժեշտության դեպքում, բարելավման առաջարկների ներկայացում, որոնք համաձայնեցվում են ղեկավարության հետ և հսկվում մինչև իրականացումը
     
    Ներքին աուդիտն  իր կառուցվածքում ունի 3 բաժին՝ Ֆինանսական աուդիտի բաժին, Գործառնական աուդիտի բաժին, Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժին:
     

    Գլխավոր աուդիտոր Արա Չալաբյան Հեռախոս՝ 592 580 Ֆաքս՝ 523 852 Էլ-փոստ՝ ara.chalabyan@cba.am
       ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղարություն

     
     
    ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղարություն հեռ: (+374 10) 565496
     
    ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղարության խնդիրներն են.
    • Անձնակազմի հաշվառումը
    • Փաստաթղթաշրջանառության կազմակերպումը
    • Կենտրոնական բանկի տեսլականի և ռազմավարական զարգացման ծրագրի մշակումը
    •  Խորհրդի, վարչության և այլ նիստերի աշխատանքների կազմակերպումը, արձանագրումը, արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունը
    • Գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքը
    • Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության կազմումը
    • Արարողակարգային միջոցառումների կազմակերպումը
    • Կենտրոնական բանկի անձնակազմի վերապատրաստումների և գործուղումների կազմակերպումը
    • Թարգմանությունների ապահովումը
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի Արձանագրային բաժին, Փաստաթղթերի շրջանառության բաժին, Անձնակազմի հաշվառման բաժին, Առաջին բաժին, Ռազմավարական պլանավորման և վերլուծությունների բաժին, Արտաքին կապերի և վերապատրաստման ծառայություն, Այցելուների կենտրոն:
     
     

       Անձնակազմի կառավարման վարչություն

    Անձնակազմի Կառավարման Վարչություն  հեռ: (+37410) 592630
     
     
    Անձնակազմի կառավարման վարչության խնդիրներն են.
    • Անձնակազմի կառավարման քաղաքականության մշակումը և իրականացումը
    • Անձնակազմի պլանավորումը և մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարումը
    • Կենտրոնական բանկի թափուր աշխատատեղերի համալրումն ու երիտասարդ մասնագետների հավաքագրումը
    • Կենտրոնական բանկի աշխատատեղերի գնահատումն ու դասակարգումը
    • Կենտրոնական բանկի աշխատակիցների վարձատրության համակարգի մշակումն ու կատարելագործումը
    • Աշխատանքի կատարողականի գնահատման համակարգի մշակումն ու զարգացումը
    • Կենտրոնական բանկի անձնակազմի զարգացման (ուսուցման, վերապատրաստման) քաղաքականության մշակումն ու վերապատրաստման արդյունքների գնահատումը
    • Կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության միջոցառումների հետ կապված աշխատանքների իրականացումը:
     
     
     

    Պետ` Գայանե Խաչատրյան Հեռախոս՝ 592 630 Ֆաքս՝ 561 401 Էլ-փոստ՝ gayane.h.khachatryan@cba.am
       Դրամավարկային քաղաքականության վարչություն

    Դրամավարկային քաղաքականության վարչություն հեռ: (+374 10) 592890 
     
    Դրամավարկային քաղաքականության Վարչության խնդիրներն են.
    • Գնաճի կառավարմանը և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված դրամավարկային քաղաքականության մշակում
    •  Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո մակրոտնտեսական վերլությունների և կանխատեսումների իրականացում
    •  Դրամավարկային քաղաքականության մոդելային համակարգի և հիմնական մոդելի ընդլայնում և շարունակական զարգացում
    • Դրամավարկային քաղաքականության արդյունավետ հաղորդակցում, թափանցիկության և հրապարակայնության ապահովում
    • Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մակրոտնտեսական քաղաքականության ծրագրերի համատեղ մշակում և իրականացման ընթացքում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացում
    •  Արժութային քաղաքականության և օրենսդրության մշակում և զարգացում
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի չորս բաժին՝ Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծության բաժին, Արտաքին հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժին, Մակրոտնտեսական կանխատեսումների բաժին, Իրական հատվածի  վերլուծության և կանխատեսումների բաժին:
     
     

    Պետ՝ Վահագն Գրիգորյան Հեռախոս՝ 592 890 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ vahagn.grigoryan@cba.am
       Ֆինանսական վարչություն

    Ֆինանսական վարչություն 
     հեռ: (+374 10) 545083
     
     
    Ֆինանսական վարչության խնդիրներն են.
    • Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարումը
    • Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության իրականացումը
    •  Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կառավարման ոլորտում ռիսկերի բացահայտումը, գնահատումը, հսկումը և  նվազեցումը
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի 4 բաժին` Դրամավարկային քաղաքականության գործառնությունների բաժին, Արտաքին շուկաներում գործառնությունների բաժին և Միջազգային ռիսկերի կառավարման բաժին, Ներքին ռիսկերի կառավարման բաժին:

    Պետ` Արման Փոթիկյան Հեռախոս՝ 592 618 Ֆաքս՝ 542 583 Էլ-փոստ՝ arman.potikyan@cba.am
       Ֆինանսական դիտարկումների կենտրոն

     
    Ֆինանսական դիտարկումների կենտրոն հեռ: (+374 10) 545088, 592570
     
    Ֆինանսական դիտարկումների կենտրոնի խնդիրներն են.
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի  արդյունավետ մեխանիզմների ներդրումը
    • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը
    • ՓԼ/ԱՖ բացասական հետևանքների մաuին հանրային իրազեկման իրականացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի բնագավառում գիտելիքների հետևողական խորացմանը նպաստում
     
    Կենտրոնի կառուցվածքում ընդգրկված են չորս բաժիններ՝ Իրավական ապահովման բաժին, Վերլուծությունների բաժին, Տեղեկատվական համակարգերի մշակման և զարգացման բաժին, Միջազգային հարաբերությունների բաժին:

    Կենտրոնի ղեկավար` Դանիել Ազատյան Հեռախոս՝ 545 088 Ֆաքս՝ 545 088 Էլ-փոստ՝ info_fiu@cba.am
       Ֆինանսական վերահսկողության վարչություն

    Ֆինանսական վերահսկողության վարչություն հեռ: (+374 10) 567972
     
     
    Ֆինանսական վերահսկողության վարչության հիմնական խնդիրներն են.
    • ԿԲ կողմից լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության իրականացում
    • Վերահսկողական տարաբնույթ գործիքների կիրառման միջոցով ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց զսպմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
    • Լուծարվող և ինքնալուծարվող ֆինանսական կազմակերպությունների  նկատմամբ վերահսկողության աշխատանքների կազմակերպում
     
     
    Վարչության կառուցվածքում ընդգրկված են 11 բաժին և 1 ծառայություն` Բանկերի վերահսկողության առաջին, երկրորդ և երրորդ բաժիններ, Ֆինանսական համակարգում մրցակցության վերլուծության և ապահովման բաժին, Վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժին, Ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին և երկրորդ բաժիններ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և վճարահաշվարկային կազմակերպությունների վերահսկողության բաժին, Արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժին, Կորպորատիվ ֆինանսների բաժին, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժին և Տեղեկատվության հավաքագրման կարգավորման և արխիվացման ծառայություն:

    Պետ` Հրանտ Սուվարյան Հեռախոս՝ 589 581 Ֆաքս՝ 563 134 Էլ-փոստ՝ supervision@cba.am
       Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչություն

     
     Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչություն: (+37410 592920)
     
    Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկի ներբանկային ու միջբանկային տեղեկատվական և ցանցային համակարգերի ստեղծում, ներդնում և զարգացում
    • Կիրառական ծրագրային համակարգերի մշակում և զարգացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
    • Կենտրոոնական բանկի համակարգիչներում շահագործվող ընդհանուր օգտագործման ծրագրային ապահովման, ներբանկային և միջբանկային ավտոմատացված համակարգերի, միջազգային վճարային և այլ ֆինանսական համակարգերի, Կենտրոնական բանկի ցանցային և էլեկտրոնային կապի, տեղեկատվական այլ համակարգերի անխափան և արդյունավետ աշխատանքի ապահովում
    • Տեղեկատվական ռեսուրսների հետ կապված ռիսկերի վերլուծություն և կառավարում
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի վեց բաժին՝ Միջբանկային համակարգերի կառավարման բաժին, Ներբանկային համակարգերի կառավարման բաժին, Համակարգչային ցանցերի բաժին, Ծրագրային համակարգերի ներդրման և ուղեկցման բաժին, Բանկային տեխնոլոգիաների մշակման բաժին, Ծրագրավորման բաժին:
     

    Պետ` Սամվել Առաքելյան Հեռախոս՝ 542 582 Ֆաքս՝ 542 582 Էլ-փոստ՝ it@cba.am
       Վիճակագրության վարչություն

    Վիճակագրության վարչություն հեռ:(+374 10) 592560
     
     
    Վիճակագրության վարչության խնդիրներն են.
    • Միջազգայնորեն ընդունված լավագույն չափորոշիչներին և մեթոդաբանությանը համահունչ տնտեսական վիճակագրության հավաքագրում, մշակում և տարածում
    •  Առանձին տնտեսական երևույթների ուսումնասիրման համար  վիճակագրական հարցումների իրականացում և վերլուծություն
    • Վարկային ռեգիստրին և ապահովագրական ռեգիստրին տրամադրվող տվայլների մշակում, պահպանում, վարկային և ապահովագրական ռեգիստրների հետագա զարգացում
    •  ՀՀ գործող ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների վարկունակության գնահատում և վարկանշում
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի հինգ բաժին և  Վարկային ռեգիստրը` Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժին, Հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին, Իրական ահտվածի վիճակագրության բաժին, Արտաքին հատվածի վիճակագրության բաժին, Ընտրանքային հետազոտությունների և վերլուծությունների բաժին:

    Պետ՝ Գագիկ Աղաջանյան Հեռախոս՝ 592 560 Ֆաքս՝ 592 560 Էլ-փոստ՝ gagik.aghajanyan@cba.am
       Տնտեսական հետազոտությունների վարչություն

    Տնտեսական հետազոտությունների վարչության հեռ: (+374 10) 545081
     
    Տնտեսական հետազոտությունների վարչության խնդիրներն են.
    • Տնտեսագիտական տեսությունների գործնական կիրառումը դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում
    • ՀՀ տնտեսության զարգացման սցենարների մշակումը երկարաժամկետ հատվածում
    •  Մակրո և միկրոտնտեսական հետազոտությունների իրականացումը տնտեսության առանձին հատվածների (իրական, պետական, արտաքին և ֆինանսական) համար
    • Տնտեսագիտական տեսությունների ուսումնասիրումը և դրանց գործանական կիրառման միջազգային փորձի ուսումնասիրությունը

       Հաշվապահական հաշվառման վարչություն

    Հաշվապահական հաշվառման վարչություն հեռ: (+374 10) 592531
     
    Հաշվապահական հաշվառման վարչության խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառման վարումը հաշվապահական հաշվառման միջազգային և ազգային ստանդարտների համաձայն
    • Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակումը
    • Կենտրոնական բանկի եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում
    • Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և  վերահսկումը
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի երկու բաժին՝ Կենտրոնական բանկի բյուջեյի կատարման բաժին, Կենտրոնական բանկի գործառնությունների հաշվապահական կանոնակարգման և հաշվետվությունների  բաժին:

    Պետ` Հայկանուշ Հակոբյան Հեռախոս՝ 565 498 Ֆաքս՝ 565 498 Էլ-փոստ՝ haykanush.hakobyan@cba.am
       Գործառնական վարչություն

    Գործառնական վարչության հեռ: (+374 10) 589734
     
     
    Գործառնական վարչությունը իրականացնում է.
    • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներքին և արտաքին շուկաներում կնքվող ֆինանսական և ներդրումային գործառնությունների հաշվառում և վերջնահաշվարկ
    •  Կենտրոնական բանկի հաճախորդների, այդ թվում նաև` կառավարության բանկային հաշիվների սպասարկում
    •  Oտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների հետ թղթակցային հարաբերությունների հաստատում
    • Կատարում է միջբանկային հաշվարկներ և իրականացնում է պետական պարտատոմսերի պահառուի գործառույթներ
     
    Վարչության կառուցվածքում ընդգրկված է 2 բաժին` Հաճախորդների սպասարկման և գործարքների ձևակերպման, Թղթակցային հաշիվների կառավարման և ֆինանսական գործառնությունների բաժինները:

    Պետ` Խաչիկ Խաչատրյան Հեռախոս՝ 589 734 Ֆաքս՝ 563 694 Էլ-փոստ՝ khachatryankh@cba.am
       Իրավաբանական վարչություն

    Իրավաբանական վարչություն հեռ: (+374 10) 592950
     
     
    Իրավաբանական վարչության խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկի կողմից ընդունվող նորմատիվ և անհատական իրավական ակտերի, ինչպես նաև  իրականացվող գործառնությունների և կնքվող գործարքների համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերին
    • Կենտրոնական բանկի շահերի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների դատարաններում
    • Կենտրոնական բանկի միջազգային համագործակցության  իրավական ապահովումը
    •  Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու գրանցվող ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման, դրանց ղեկավարների գրանցման և որակավորման հետ կապված գործընթացների իրականացումը
    • Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կամ այլ կերպ կարգավորվող անձանց  վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ կանխարգելիչ և/կամ պատժիչ միջոցառումների իրականացումը
     
    Իրավաբանական վարչության կառուցվածքում ընդգրկված են հինգ բաժիններ՝ Իրավական խորհրդատվության և զարգացման բաժինը, Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժինը, Իրավական սպասարկման բաժինը, Լիցենզավորման ու գրանցման առաջին և  երկրորդ բաժինները:

    Պետ՝ Վազգեն Մնացականյան Հեռախոս՝ 592 957 Ֆաքս՝  Էլ-փոստ՝ vazgen.mnatsakanyan@cba.am
       Դրամաշրջանառության վարչություն

     
    Դրամաշրջանառության  վարչություն հեռ: (+374 10)567423, 561655
     
    ՀՀ կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության խնդիրներն են.
    • Կանխիկ դրամաշրջանառության ոլորտի կանոնակարգումը
    •  Կանխիկ դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը, ՀՀ  կենտրոնական բանկի դրամական պահուստների կառավարումը
    •  ՀՀ դրամանիշերի թողարկումը
    •  ՀՀ դրամանիշերի փորձաքննությունը, դրամանենգության դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացումը
    •  ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների դրամարկղային սպասարկումը
    • ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրված կանխիկ դրամի վերահաշվումը և տեսակավորումը
     
    Վարչությունն իր կառուցվածքում ունի չորս բաժին և երեք տարածքային դրամարկղային կենտրոն՝ Դրամաշրջանառության կարգավորման և վերլուծությունների բաժինը, Արժույթի թողարկման բաժինը, Դրամանիշերի փորձաքննության բաժինը, Դրամարկղային գործառնությունների և վերահաշվարկի բաժինը, Գորիսի տարածքային դրամարկղային կենտրոնը, Սյունիքի տարածքային դրամարկղային կենտրոնը և Դիլիջանի տարածքային դրամարկղային կենտրոնը:

    Պետ` Սուրեն Սիմոնյան Հեռախոս՝ 567 423 Ֆաքս՝ 567 423 Էլ-փոստ՝ emission@cba.am
       Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն

    Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման  վարչություն` հեռ: (+374 10) 592630
     
    Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության խնդիրներն են.
    •  ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովման արդյունավետ համակարգի ձևավորումը և կատարելագործումը
    •  ՀՀ և միջազգային ֆինանսական համակարգերի զարգացման միտումների պարբերական վերլուծությունը
    • ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը և զարգացմանը խոցող առկա և հնարավոր ռիսկերի բացահայտումը և քանակական գնահատումը
    •  ՀՀ ֆինանսական համակարգի զարգացմանն ուղղված հետազոտությունների իրականացումը
    •   ՀՀ-ում նոր ֆինանսական ինստիտուտների, ենթակառույցների, գործիքների, ծառայությունների, տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգային մոտեցումների մշակումը
    • ՀՀ վճարային համակարգերի գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը
     
    Վարչության կառուցվածքում ընդգրկված են վեց բաժիններ՝  Ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժին, Ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժին, Ֆինանսական համակարգի զարգացման բաժին,Վճարային համակարգերի հսկողության բաժին, Մակրոպրուդենցիալ վերլուծությունների բաժին, Ֆինանսական համակարգի կանխատեսումների բաժին:

    Պետ` Անդրանիկ Գրիգորյան Հեռախոս՝ 592 680 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ andranik.grigoryan@cba.am
       Հասարակայնության հետ կապերի ծառայություն

    Հասարակայնության հետ կապերի ծառայության հեռ: (+374 10) 592780
     
     
    Հասարակայնության հետ կապերի ծառայության խնդիրներն են.
    •  Հասարակությանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրում
    • ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարությանը տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով տարածվող և հատկապես ՀՀ բանկային համակարգին վերաբերող տեղեկատվության ամենօրյա տրամադրում
    •  Արտասահմանյան տեղեկատվական գործակալություններին և հրատարակություններին ՀՀ կենտրոնական բանկի մասին տվյալների տրամադրում
    •  Կենտրոնական բանկի տնային էջի զարգացում, կայքում զետեղված տեղեկատվության թարմացում և կանոնակարգում

    Ղեկավար` Հարություն Բերբերյան Հեռախոս՝ 563 761 Ֆաքս՝ 563 761 Էլ-փոստ՝ harutyun.berberyan@cba.am
       Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն

    Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն հեռ: (+374 10) 542680
     
    Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության ներքո գտնվող ֆինանսական կազմակերպությունների բնականոն գործունեության համար անհրաժեշտ կարգավորման և վերահսկողության արդյունավետ դաշտի ձևավորումը և կատարելագործումը
    •  ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի զարգացումը` համահունչ միջազգային չափանիշներին և ստանդարտներին /Բազելյան կոմիտե, Եվրոդիրեկտիվներ և այլն
     
    Վարչության կառուցվածքում ընդգրկված են չորս բաժիններ՝ Բանկային համակարգի կարգավորման բաժին, Ապահովագրական համակարգի կարգավորման բաժին,  Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժին, Վճարահաշվարկային համակարգի կարգավորման  բաժին:

    Պետ՝ Մհեր Աբրահամյան Հեռախոս՝ 592 760, 592 761 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ mher.abrahamyan@cba.am
       Ներքին ծառայությունների վարչություն

    Ներքին ծառայությունների վարչություն   հեռ: ( +374 10) 592800 
     
    Ներքին ծառայությունների վարչության խնդիրներն են.

     

    • Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների և բանկի բնականոն գործունեության ապահովումը
    •  Կառուցվող օբյեկտների շինարարական աշխատանքների հսկումը և վերանորոգման ընթացիկ աշխատանքների կազմակերպումը
    • Կենտրոնական բանկի կողմից կատարվող գնումների գործընթացի իրականացնումը
    •   Ապահովում է հիմնական և այլ միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև Կենտրոնական բանկում շահագործվող կազմտեխնիկայի, հեռախոսակապի սպասարկումն ու վերանորոգումը
    •  Կազմակերպվող արարողակարգային միջոցառումների և ընդունելությունների սպասարկումը
    • Կենտրոնական բանկին պատկանող տրանսպորտային միջոցների շահագործումը և սպասարկումը

    վարչության պետ` Վահագն Խաչատրյան Հեռախոս՝ 592 964 Ֆաքս՝  Էլ-փոստ՝ administrative@cba.am
    Այցելուների կենտրոն
    Ղեկավար` Զարուհի Բարսեղյան Հեռախոս՝ 592 783 Ֆաքս՝ 563 761 Էլ-փոստ՝ info@cba.am
       Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

    Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Հեռ: (374 10) 592 825

     
    Կենտրոնի հիմնական նպատակն է իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող տնտեսական հետազոտություններ, քաղաքականության մշակման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված խորը վերլուծություններ, ինչպես նաև տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային եւ միջազգային ուսումնական ծրագրեր (սեմինարներ) ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների և հետազոտական, վերլուծական աշխատանքներ կատարելու մեծ ներուժ և հետաքրքրություն ունեցող երիտասարդների համար:
    Կենտրոնի խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկի աշխատակիցների, աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետազոտողների համար հետազոտական ենթակառուցվածքի ստեղծումը, նոր՝ ժամանակակից շտեմարանների կառուցումը՝ լրացուցիչ խթան ստեղծելով հայաստանյան և միջազգային հետազոտողների համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման համար
    •  Կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքները քննարկելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորոտում կենտրոնական բանկի կուտակած գիտելիքն ու փորձը կիսելու նպատակով միջազգային գիտաժողովների, տարածաշրջանային սեմինարների և ուսումնական ծրագրերի կազմակերպումը, որոնց կմասնակցեն ինչպես կենտրոնական բանկի աշխատակիցները, այնպես էլ ՀՀ ֆինանսական համակարգի տարբեր ոլորտների մասնագետները, օտարերկրյա կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ և միջազգային հեղինակություն ունեցող հետազոտողներ
     
     
     
     

    Ղեկավար՝ Արմեն Նուրբեկյան Հեռախոս՝  Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ armen.nurbekyan@cba.am
       Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն

    Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն հեռ: (+37410) 592 697

     

    Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի խնդիրներն են.

    • Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման համար արդյունավետ համակարգի ձևավորումը, քաղաքականության մշակումը, իրականացումը և կատարելագործումը
    • Ֆինանսական կազմակերպությունների կողմից պատասխանատու վարքագծի և արդար գործունեության խրախուսումը
    • Ֆինանսական համակարգում  ոչ արդար, ապակողմնորոշող կամ չարաշահող գործողությունների ու վարքագծի սահմանափակումը, կանխարգելումը և վերահսկումը
    • Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կազմակերպությունների շուկայական վարքագծի համար անհրաժեշտ կարգավորման դաշտի ձևավորումը և կատարելագործումը
    • Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կազմակերպությունների շուկայական վարքագծի նկատմամբ վերահսկողության իրականացումը
    • Սպառողների ֆինանսական իրազեկման և գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը, իրականացումը, ներդրումը, ֆինանսական կրթման գործիքների մշակումը և կատարելագործումը,
    • ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունից բխող ֆինանսական կրթման միջոցառումների իրականացումը

     

    Ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան Հեռախոս՝ 592 693 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ armenuhi.mkrtchyan@cba.am
       Ներքին անվտանգության ծառայություն

    ՀՀ ԿԲ ներքին անվտանգության ծառայություն հեռ: (+374 10) 563950

     

    ՀՀ ԿԲ ներքին անվտանգության ծառայության հիմնական խնդիրներն են.
    • Կենտրոնական բանկի անձնակազմի, օբյեկտների և նյութական արժեքների, բանկի շենքի, շինությունների և տարածքի պաշտպանության ապահովումը ֆիզիկական միջոցներով
    • Էլեկտրոնային արխիվների պատճենների պահպանման կազմակերպումը

    Ղեկավար՝ Արիկ Խաչատրյան Հեռախոս՝ 592 592 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ arik.khachatryan@cba.am
       Տեղեկատվական եւ տեխնիկական անվտանգության վարչություն

    ՀՀ ԿԲ Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության վարչություն հեռ: (+37410) 592938

     

    ՀՀ ԿԲ Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության վարչության խնդիրներն են.
    • ISO/IEC 27001` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի պլանավորումը, գործարկումը, վերլուծումը և բարելավումը
    • Կենտրոնական բանկի գործունեության անընդհատության ապահովումը
    • Կենտրոնական բանկում քաղաքացիական պաշտպանության ապահովումը
    • Կենտրոնական բանկի տեղեկատվական և անվտանգության այլ ռիսկերի կառավարումը
    • Անվտանգության տեխնիկական միջոցների կիրառմամբ Կենտրոնական բանկի գործունեության, տեղեկատվության, նյութական և ոչ նյութական ակտիվների, անձնակազմի անվտանգության ապահովումը
    • Ֆինանսական համակարգում տեղեկատվական անվտանգության և անընդհատության ապահովման պլանավորման կոորդինացումը
    • Էլեկտրոնային վճարումների համակարգում տեղեկատվական անվտանգության քաղաքականության մշակումը և արդիականացումը
    • Էլեկտրոնային վճարումների համակարգում տեղեկատվական և անվտանգության այլ ռիսկերի կառավարումը

     

    Վարչության կառուցվածքում ընդգրկված են երկու բաժին և մեկ խումբ՝ Տեղեկատվական անվտանգության կառավարման բաժին, Տեխնիկական անվտանգության կառավարման բաժին, Անվտանգության ռիսկերի կառավարման խումբ:

    Պետ՝ Համբարձում Դանելյան Հեռախոս՝ 592 700 Ֆաքս՝ 565 496 Էլ-փոստ՝ hambardzum.danelyan@cba.am
    Կորպորատիվ ծառայությունների վարչություն
    Պետ՝ Ազատ Գաբրիելյան Հեռախոս՝  Ֆաքս՝  Էլ-փոստ՝ azat.gabrielyan@cba.am
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next