Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական կայունության հաշվետվություն



Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Ֆինանսական կայունության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները ամփոփ ներկայացնում է ֆինանսական կայունության հաշվետվությունում: Ֆինանսական կայունության հաշվետվությունը հրապարկվում է 2007թ-ից սկսած տարեկան, իսկ 2010թ-ից նաև կիսամյակային պարբերականությամբ:

Ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական նպատակն է կարճաժամկետ հեռանկարում իրական և ֆինանսական հատվածներում նախկին և սպասվող զարգացումների համատեքստում երկրի ֆինա​նսական կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի նկարագրումը: Հաշվետվությունում ներկայացվում է որոշակի ժամանակահատվածի համար ֆինանսական կայունության վերաբերյալ կենտրոնական բանկի գնահատականը, առկա ռիսկերը և դրանց կանխարգելման կամ չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

Պարբերականի հրապարակումը թույլ է տալիս բարձրացնել ֆինանսական հաստատությունների, ձեռնարկությունների, տնտեսվարողների ու բնակչության տեղեկացվածության մակարդակը և ապահովում է Կենտրոնական բանկի գործունեության թափանցիկությունը: Հավանական ռիսկերի աղբյուրների և ֆինանսական կայունության խոցելիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իր հերթին նպատակ ունի կողմնորոշելու հասարակությանը` ստեղծված իրավիճակներում որոշումների կայացման առումով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել Հայաստանի ներքին տնտեսությունում, երկրից դուրս` արտաքին տնտեսությունում և բուն ֆինանսական համակարգում: Ելնելով վերոնշյալից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կայունության հաշվետվությունում անդրադարձ է կատարվում ռիսկերին՝ հետեւյալ հիմնական ուղղություններով.
  • Համաշխարհային տնտեսության զարգացումներից ածանցվող ռիսկեր
  • ՀՀ մակրոմիջավայրի զարգացումներով պայմանավորված ռիսկեր 
  • ՀՀ ֆինանսական շուկայում տեղ գտած զարգացումներից ածանցվող ռիսկեր 
  • ՀՀ ֆինանսական հաստատություններից ածանցվող ռիսկեր
  • ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներից ածանցվող ռիսկեր
  • Նշված ռիսկերի զսպման կամ չեզոքացման համար անհրաժեշտ մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացում:
    Ֆինանսական կայունության հաշվետվություններ

    Հաղորդագրություններ և հոդվածներ

     Տեսանյութեր

     
    Previous

    Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

    Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

    Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

    Արմենիան Քարդ

    Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

    ACRA Վարկային Բյուրո

    Ազգային Հիփոթեքային Ընկերություն

    Գերմանա Հայկական Հիմնադրամ

    Բնակարան երիտա- սարդներին

    Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

    Next