ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճարահաշվարկային համակարգեր
Վճարահաշվարկային համակարգերի տեսակներ
Վճարահաշվարկային համակարգը` վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
ՀՀ առևտրային բանկերի միջև իրականացվում են ինչպես միջբանկային, այնպես էլ ներբանկային վճարումներ: Հայաստանի Հանրապետությունում տարածքում միջբանկային վճարումների գերակշռող մասն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկում վարվող առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով օգտագործելով ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերը: Առևտրային բանկերի միջև միջբանկային հաշվարկներն իրականացվում են նաև միմյանց մոտ վարվող Լորո//Նոստրո հաշիվների միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգերն են`
Այս համակարգերում վերջնահաշվարկներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի «Գործառնական օր» ծրագրային համակարգում, որը ապահովում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման «Գլխավոր գրքի» (General ledger) վարումը, և որում հաշվառվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների դրամական հաշիվները և հաշիվներով իրականացվող ֆինանսական տրանզակցիաները:
Կենտրոնական բանկից դուրս` Լորո/Նոստրո հաշիվներով միջբանկային հաշվարկներն իրականացվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` օգտագործելով հեռահաղորդակցման տարբեր համակարգեր (ՍՎԻՖԹ, Սի-ԲԻ-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանց և այլն):
ՀՀ տարածքում գործում է նաև «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգը ` որը հանդիսանում է մանրածախ վճարումների համակարգ և ապահովում է «ԱրՔա» վճարային քարտերով, ինչպես նաև VISA և MASTERCARD միջազգային քարտերով գործառնությունների կատարումը: «ԱրՔա» համակարգում կատարված գործառնությունների պրոցեսինգը ու քլիրինգը իրականացվում է «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կողմից, որը 2003թ.-ից ապահովում է նաև միջազգային վճարային համակարգերի VISA և MASTERCARD վճարային քարտերով գործառնությունների պրոցեսինգը և քլիրինգը:
Միջազգային փոխանցումների իրականացումը ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից իրականացվում են հեռահաղորդակցման տարբեր միջոցներով, ինչպես նաև անդամակցելով միջազգային փոխանցումների իրականացման տարբեր համակարգերի: