ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական կայունության ցուցանիշներ
ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ցուցանիշներ
Ֆինանսական կայունության ցուցանիշները երկրի ֆինանսական համակարգի, նրա կորպորատիվ հատվածի
և տնային տնտեսությունների ֆինանսական առողջությունն ու կայունությունը
բնութագրող վիճակագրական ցուցանիշների ամբողջություն է: Նշված ցուցանիշների
մշակումը իրականացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` այլ միջազգային
կառույցների և ԱՄՀ անդամ երկրների օժանդակությամբ: Ցուցանիշների նման համակարգի
ստեղծման գլխավոր շարժառիթ է հանդիսացել միջազգային մասշտաբով բոլոր երկրների
ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների համադրելի դաշտ ունենալը և
վերլուծաբանների համար նման ցուցանիշների հասանելիությունը: Բոլոր երկրների
ֆինանսական կայունության ցուցանիշները հասանելի են ԱՄՀ էլեկտրոնային կայքում:
Ֆինանսական կայունության ցուցանիշները հնարավորություն են տալիս իրականացնել
մակրոպրուդենցիալ վերլուծություններ, ինչպես նաև գնահատել առանձին երկրների կամ
գլոբալ ֆինանսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը: