Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները

 
 
1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն:
1991 թ. դեկտեմբերին ՀՀ պետական բանկի վրա են դրվում նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային բանկի գործառույթները:
1993 թ. ապրիլի 27-ին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվում է ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:
 
 
Լուսանկար` Իսահակ Իսահակյան. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի վերջին, ՀՀ ԿԲ առաջին նախագահ 1986- 1994 թթ.:
 
1993 թ. հուլիսի 26-ին ՌԴ ԿԲ-ն Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ է դնում 1993թ. թողարկված նմուշի ռուբլին: Փաստորեն, Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդային ռուբլու գոտուց՝ մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ: Թեև 1993 թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր՝ միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, և երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միաժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:
Հայաստանը մնում է առանց ընտրության հնարավորության: Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը մինչև նոյեմբերի 22-ը 20-ից ավելի կարևորագույն որոշումներ է ընդունում: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը:
 
Դրամափոխությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Ի. Իսահակյանը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը որդեգրելու է կոշտ և զուսպ քաղաքականություն, և որ դրամի կայունացման ֆոնդն այսուհետև ամբողջությամբ լինելու է Կենտրոնական բանկում: Նշենք, որ սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար:
 
 
1994 թ. Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Բագրատ Ասատրյանը և պաշտոնավարում մինչև 1998 թ.:
 
Լուսանկար՝ ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյան 1994-1998 թթ.:
 
1994 թ. ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր:
1994 թ. հունվարին արձանագրվում է դրամանենգության առաջին փաստը: Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի՝ ավելացնելով մեկ զրո:
1995 թ. հուլիսի 27-ին հիմնվում է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի նախագահ է ընտրվում Տիգրան Սարգսյանը: Ասոցիացիայի նպատակն էր՝ լոբբիստական գործունեությամբ պաշտպանել անդամակցող բանկերի շահերը: Այժմ այդ կառույցը կոչվում է Հայաստանի բանկերի միություն:
1996 թվականին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բանկային համակարգում ձևավորված հարաբերությունները կարգավորող հիմնական՝«ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ նոր օրենքները, ինչպես նաև «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները:
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված  Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը  ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, որի իրագործման նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Կենտրոնական բանկի խնդիրներն են`
 
  • Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
  • գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
  • Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.  
  • արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
  • ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

 

 
1998 թ. մարտին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Տիգրան Սարգսյանը և պաշտոնավարում մինչև 2008 թ. ապրիլը:
 
Լուսանկար՝ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան  1998-2008 թթ:
 
2002-2003 թթ. նշանավորվում են բանկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխություններով և նորամուծություններով: Մասնավորապես, 2002 թ. մայիսի 29-ին ընդունվում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին:
2002 թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները՝ նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ՝ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մշակվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնց արդյունքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումներն ու ընթացակարգերը:
2002 թ. փոփոխություններ են կատարվում «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքը համալրվում է վարկային կազմակերպությունների գործունեությամբ, դրամական (փողային) փոխանցումների, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությամբ: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
2004 թ. ընդունվում են մի շարք նոր օրենքներ. սեպտեմբերի 28-ին՝ «Ինկասացիայի մասին», նոյեմբերի 24-ին՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» , «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» , դեկտեմբերի 14-ին՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  ՀՀ օրենքները:
2005 թ. բանկային օրենսդրության փոփոխությունների փաթեթով բանկային համակարգում, ինչպես նաև ֆինանսական մյուս հաստատություններում՝ ապահովագրական և ներդրումային ընկերություններում, ներդրվում է կորպորատիվ կառավարման համակարգը:
Բանկերի գործունեությունը հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար ընդլայնվում է բանկերի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը: Բանկերի գործունեությունն ավելի թափանցիկ է դառնում նաև բաժնետերերի համար:
Արժութային օրենսդրությունում ընդլայնվում է այն գնանշումների շրջանակը, որոնք պետք է իրականացվեն բացառապես հայկական դրամով, սահմանվում են այն վայրերը, որտեղ թույլատրվում է իրականացնել արտարժույթի առուվաճառքը, հստակեցվում են արտարժույթի առուվաճառքին մասնակցող սուբյեկտների լիազորությունների սահմանները, խստացվում արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը:
2006 թ-ից  ՀՀ կենտրոնական բանկին են փոխանցվել նաև Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկողության գործառույթները: Միավորված համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական, անկախ և արդյունավետ համախմբված վերահսկողության և կարգավորման համակարգի ստեղծումն էր, ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների (բանկային, ապահովագրական, արժեթղթային գործառնություններ) սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը
2006 թ. հունվարի 1-ից  ԱՊՀ պետություններում առաջինը ՀՀ կենտրոնական բանկ անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, ըստ որի՝ դրամավարկային քաղաքականության առաջնային նպատակի՝ ցածր և կայուն գնաճի ապահովումն իրականացվում է ոչ միայն հետևելով փողի զանգվածին, այլև այլ գործոնների: Գնաճի նպատակադրման ռազմավարություն ընդունելիս հիմնական գործիքը վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքն է, որն ամեն ամիս սահմանում է ԿԲ խորհուրդը:
Օրենսդրությամբ ամրապնդվում են դրամավարկային քաղաքականության նոր՝ գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցման իրավական հիմքերը և ըստ այդմ սահմանվում են նոր դրույթներª ՀՀ ԿԲ գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու համար:
Արժեթղթերի շուկայի զարգացմանն են ուղղվում ոչ փաստաթղթային արժեթղթերի նկատմամբ գրավի իրավունքի ծագման, դրա պահի հստակեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները:
2007 թ. բանկային գործունեությունը կարգավորող օրենքներում կատարված փոփոխություններով ամրագրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկերի կողմից հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու փաստի վերաբերյալ գաղտնիության ապահովումը:
2007 թ. ապրիլին ընդունվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»  ՀՀ օրենքը, որը մշակվել է Եվրոմիության օրենսդրության հիման վրա: Դրանով տարանջատվել են ապահովագրության դասերը և ենթադասերը, լիցենզավորման բովանդակությունը համապատասխանեցվել է ԵՄ պահանջներին, ապահովագրական միջնորդության կարգավորումը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին:
Հոկտեմբերին ընդունվում է «Արժեթղթերի շուկայի մասին»  ՀՀ օրենքը, որը նախատեսում է արժեթղթերի շուկայի առավել ճկուն և արդյունավետ կարգավորում: Նոր օրենքը հիմնված է եվրոպական մոդելի վրա: Օրենքը խթանում է ներդրումային բանկային գործի զարգացումը՝ թույլ տալով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին արժեթղթերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ՝ առանց լրացուցիչ լիցենզիայի:
2007 թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
 
 
2008 թ. հունիսին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Արթուր Ջավադյանը:
 
Լուսանկար՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան 2008 թ.-ից 2020թ.:
 
2008 թ. Կենտրոնական բանկը շարունակում է ՀՀ ֆինանսական համակարգի գործունեությանն առնչվող օրենսդրական մի շարք բարեփոխումների իրականացումը:
ՀՀ Ազգային ժողովն ընդունում է արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև հիփոթեքային արժեթղթերի շուկայի զարգացմանը նպաստող օրենքների փաթեթ, մասնավորապես՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին»ՀՀ օրենքը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքը:
Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն էին ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքները:
2009 թ. մի շարք փոփոխություններ են կատարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մասին»  ՀՀ օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում: Այդ փոփոխությունների արդյունքում խստացվում են արժութային օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
2010 թ. ընդունվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»  ՀՀ օրենքը: Օրենքի հիմնական նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն է, մասնավորապես` նրանց պատճառված վնասի հատուցումն ապահովող արդյունավետ մեխանիզմների սահմանման միջոցով: Ընդունվում է նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  ՀՀ օրենքում, որի նպատակը հայաստանյան բանկերի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումն է և ավանդատուների շահերի պաշտպանությունը: Երաշխավորված ավանդի չափերը կրկնապատկվում են. ֆիզիկական անձանց դրամային բանկային ավանդները երաշխավորվում են 4 միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ արտարժութային ավանդները` 2 միլիոն ՀՀ դրամի չափով: Փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» , «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին»  ՀՀ օրենքներում:
Մի շարք փոփոխություններ են կատարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին»  ՀՀ օրենքներում:
Լրացումներ են կատարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում և դրանցով պայմանավորված այլ օրենքներում ևս:
2011 թ. ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել են ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած՝ ««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Օրենքների նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային և իրավական խնդիրները:
Լրացումներ ու փոփոխություններ են կատարվել նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքներում:
2012 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին» , «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» (նոր խմբագրությամբ), «Պետական տուրքի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» , «Եկամտային հարկի մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»  ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
2013 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Լիցենզավորման մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»  ՀՀ օրենքներում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
2014 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», ՀՀ օրենքներում, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ», օրենսգրքում:
2014 թ. հունիսին Արթուր Ջավադյանը վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:
2015 թ. փոփոխություններ և(կամ) լրացումներ են կատարվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և Քաղաքացիական օրենսգրքում:
2015 թ. Կենտրոնական բանկը հայտարարեց, որ խստացնում է կանոնները. բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը 2017 թ. հունվարի 1-ից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի կապիտալը առաջին հերթին ծառայում է որպես ապահովության բարձիկ` բանկի ռիսկերը չեզոքացնելու համար: Մեծ կապիտալը ենթադրում է խոշոր բանկեր, իսկ կապիտալի ավելի բարձր մակարդակի սահմանման արդյունքում բանկերի հնարավոր խոշորացումը և բանկերի միացումները կնպաստեն ծառայությունների գնի էժանացմանը և բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Իրավիճակի փոփոխությունը կնպաստի նաև բանկային համակարգում նորարար, առավել լայն շրջանակի ծառայությունների մատուցմանը, քանի որ կընդլայնվեն ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:  
2015-2016 թթ. փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն սահմանվել են երաշխավորված ավանդների նոր սահմանաչափեր.
 
 
  1. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 միլիոն հայկական դրամ է,
  2. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 միլիոն դրամ է,
  3. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 10 միլիոն հայկական դրամով,
  4. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
 
Ելնելով ավանդատուի շահերի պաշտպանության և հատուցման համակարգն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտությունից` երկարաձգվել է առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել: Մասնավորապես, 1 տարին երկարաձգվել է` սահմանվելով 3 տարի: Կարգավորվել է բանկերի միացման դեպքում միաժամանակ 2 բանկում էլ ավանդներ ունեցող ավանդատուների երաշխավորման ենթակա գումարների հարցը. սահմանվել է առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում միացող բանկերից յուրաքանչյուրում ներդրված ավանդը պետք է դիտել որպես առանձին ավանդ:
2016 թ. մարտի 1-ից մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պարտավոր է ավանդատուների պահանջով հատուցումները իրականացնել հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած, ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
 
2016 թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվել`
 
  • «Արժեթղթերի շուկայի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Սնանկության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում: Նշված օրենքներում փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում ածանցյալ և այլ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ:
  • «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում: Նշված օրենքներում փոփոխություններն ուղղված են արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը:
  • ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում: Նշված օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նպատակն է ֆինանսական բուրգերի կազմակերպման, դրանց ղեկավարման, դրանցում անձանց ներգրավման կանխարգելումը:
  • ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեական օրենսգրքերում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքներում: Նշված օրենքներում փոփոխություններն ուղղված են գրավի խնդիրների վերացմանը:
2017 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
 
Նշված փոփոխությունները նպատակ ունեն.
 
  1. Առկա կարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրության նոր փոփոխություններին. մասնավորապես՝ որպես Կենտրոնական բանկի հիմնական նպատակ է սահմանվել նաև ֆինանսական կայունության ապահովումը, ՀՀ Սահմանադրության նոր պահանջներին են համապատասխանեցվել ԿԲ կառավարման մարմինների նշանակման կարգն ու պայմանները, մրցակցության և վիճակագրության ոլորտներում պետական մարմինների հետ համագործակցության սկզբունքները, ինչպես նաև բարեփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի կարգավորումները՝ հիմք ընդունելով աուդիտի միջազգային սկզբունքների լավագույն փորձը և այլն:
  2. Պարզեցնել տեղեկատվության փոխանակման ընթացակարգը վերահսկող մարմինների միջև. փոխանակել տեղեկատվությունը առանց միջազգային պայմանագրերի՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
  3. Հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոններ սահմանելով՝ առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև դյուրինացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված ընթացակարգերը:
  4. Համապատասխանեցնել բանկային և ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտը միջազգային չափանիշներին:
ՀՀ Սահմանադրության նոր պահանջներից ելնելով՝  2018 թ. ապրիլի 9-ից  ուժի մեջ են մտել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում Կենտրոնական բանկի նպատակների վերաբերյալ կատարված հետևյալ փոփոխությունները.
 
Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:
 
Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը:  Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
 
Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ:
 
  Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`
 
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.
դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը:
 
 2018 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել.
  • «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Հիմնադրամների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:
Օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններին տրված է եղել հիմնադրամի կարգավիճակ: Փոփոխության արդյունքում արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: Այդ կարգավորման շնորհիվ կբացառվեն հիմնադրամների կարգավիճակից բխող կարգավորումները, իսկ արժեթղթավորման ֆոնդերը կգործեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ներքո այնքանով, որքանով դա չի հակասի իրենց առանձնահատկություններին:
 
Նշված փոփոխությունները նպատակ ունեն.
 
  1. վերացնելու արժեթղթավորման գործընթացներում մինչ այժմ ի հայտ եկած խոչընդոտները,
  2. գործող օրենսդրությունը համապատասխանեցնելու առկա զարգացումներին
  3. ներդրումների համար ապահովելու առավել հստակ և գործուն իրավական լուծումներ:
  • «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Կարգավորվել են ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի գնահատման և վերագնահատման հետ կապված հարաբերությունները: Հստակեցվել է այն ակտիվների ցանկը, որոնք կարող են ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման համար հանդիսանալ ապահովման միջոց:
 
Նշված փոփոխությունները նպատակ ունեն.
  1. ստեղծելու ՀՀ-ում ապահովված հիպոտեկային պարտատոմսերի շուկան զարգացնելու խթաններ,
  2. ներդնելու կենտրոնացված թողարկողի և մասնակից թողարկողի ինստիտուտը,
  3. բարձրացնելու ՀՀ-ում թողարկվող ապահովված հիպոտեկային պարտատոմսերի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար:
 
 
2019 թվականին փոփոխություններ են կատարվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում։ Այսպես.
  • Օրենքը տարածվելու է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող գյուղատնտեսական նշանակության վարկերի վրա (նախկինում՝ 2 միլիոն ՀՀ դրամ):
  • Օրենքը տարածվելու է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրվող վարկերի վրա:
  • Հստակեցվել է «սպառող» հասկացությունը՝ ՓՄՁ սուբյեկտները հասկացության մեջ ներառելու նպատակով:
  • Վարկավորողի կողմից սպառողին տրամադրվող՝ վարկավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի ու մարումների վերաբերյալ գրավոր և այլ տեղեկատվություն տրամադրելը կատարվելու է էլեկտրոնային եղանակով, եթե սպառողը չի ընտրել հաղորդակցման այլ տարբերակ (ներկայումս իրականացվում է փոստային եղանակով):
  • Եթե սպառողն ընտրել է տեղեկատվությունն առձեռն ստանալու տարբերակը, ապա վարկավորողը պարտավոր է այն ուղարկել նաև էլեկտրոնային եղանակով։
 
 
Նշված փոփոխությունները նպատակ ունեն արտացոլելու տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում, ամրագրելու վարկային պայմանագրերում ներառվող անհրաժեշտ նվազագույն պահանջները:
 
2019 թվականին փոփոխություններ ու լրացումներ են կատարվել նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում։
 
Օրենսդրությամբ ԿԲ-ի կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ սահմանվել է դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջ
 
Նշված փոփոխությունները նպատակ ունեն կանխարգելելու դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ:

2020 թ․ Ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես.
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներում, որոնցով սահմանվել են ռեպո պայմանագրի նկատմամբ պահանջներ, վերացվել են անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու հիմքերը, պետական մարմինների կողմից դեպոզիտարիայի բազաներին հասանելիության հիմքեր, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպության լիցենզիաներ տրամադրելու հիմքերը։

Նշված փոփոխությունները նպատակ ունեն.

  1. Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքով հնարավորություն է ընձեռնվել ՀՀ կենտրոնական բանկին՝ դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային (ICMA), որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար մուտք գործել ՀՀ շուկա,
  2. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքով վերացվել են անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու հիմքերը, որով վերացվել են այլ օրենքների հետ օրենսդրական հակասությունները։
  3. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ուժը կորցած են ճանաչվել  դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպություններին լիցենզավորելու վերաբերյալ կարգավորումները, քանի որ այդ գործունեությունը հնարավոր է իրականացնել նաև ներդրումային ընկերությունների միջոցով։ 
2021 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ.
 
  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում երաշխավորության ինստիտուտը ենթարկվել է  էական փոփոխությունների, այն է՝ եթե նախկինում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում էին համապարտ պատասխանատվություն, ապա փոփոխության արդյունքում երաշխավորը կրում է սուբսիդիար պատասխանատվություն` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (օրինակ՝ երբ երաշխավորը և պարտապանը նույն ընտանիքի անդամներ են)։ Նշված փոփոխությունն ուղղված է երաշխավորների իրավունքների պաշտպանվածության ապահովմանը:
  2. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում ավելացել են կրեդիտավորողի կողմից օրենքի կամ օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկի կողմից նշանակվող տուգանքների չափերը։ Փոփոխության նպատակը բանկերի և կրեդիտավորող այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելն է` կանխարգելիչ միջոցների խստացման հաշվին:
  3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում կատարվել է լրացում, որի նպատակն է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:
  4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների նպատակն է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին:
2022 թվականին  Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ.
«Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
Փոփոխության արդյունքում առանց տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու դեպքում՝ իրավախախտում կատարած անձն ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում  լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող ԱՊՊԱ պայմանագիր։ Գործնականում իրավախախտում կատարած անձին հնարավորություն է տրվում հարյուր հազար դրամ տուգանք վճարելու փոխարեն վճարել քսանհինգ հազար դրամ և տուգանքի նախատեսված գումարի մի մասն օգտագործել իրավախախտման վերացման համար, այսինքն՝ կնքել ԱՊՊԱ պայմանագիր:​ 

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենք​
  • Օրենքը նպատակ ունի  Հայաստանի Հանրապետությունում․​
  • ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ,
  • մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները,
  • քաղաքացիների կողմից անկանխիկ վճարումների իրականացման համար ստեղծել պայմաններ՝ խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ, ինչպես նաև վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի տեղադրման միջոցով հեշտացնելով անկանխիկ վճարումների իրականացումը,​
  • աստիճանաբար նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը։  
ՀՀ հարկային օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներ 

Օրենքների նպատակը հարկ վճարողների (բացառությամբ՝ ֆիզիկական անձանց) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կարգավորելն է։ Մասնավորապես, սահմանվել են հարկ վճարողի (բացառությամբ ֆիզիկական անձի) բանկային հաշվի քաղվածքի ստացման հետևյալ երեք դեպքերը՝ 
  1. հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքը ներկայացնելու պարտականություն հարկային մարմնի գրավոր պահանջով,
  2. հարկ վճարողի կողմից համաձայնության տրամադրում` ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու բանկային հաշվի քաղվածքը, 
  3. հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքը կամ համաձայնությունը չտրամադրելու դեպքում ՝ հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքի ստացում՝ դատարանի որոշման հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Բացի այդ, փոփոխության արդյունքում մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը  գերազանցող գումարները վերադարձնելու նպատակով Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրից հարկային մարմնին կտրամադրվի սոցիալական վճար կատարած անձի մեկ բանկային հաշվեհամարի կամ նրա կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը։
 
Հայաստանի ֆինանսական համակարգը թվերով
   
                                                                                                                                                                            հատ

 

Տարեթիվ

Բանկեր/

մասնաճյուղեր

Վարկային

կազմակերպություններ/ մասնաճյուղեր

 
Ապահովա-
գրական/
բրոքերային
ընկերություններ
 
 

Գրավատներ

1994​ ​55
1995​ ​38
​1996 ​35
​1997 ​30
​1998 ​31
​1999 ​31/178
2000​​ ​31/192
​2001 ​30/240
​2002 ​25/231
​2003 ​20/232
​2004 ​20/233 9/2​ 26​
​2005 ​21/267 ​10/2 ​23
​2006 ​21/299 ​17/2 ​15/6 64​
​2007 ​22/347 ​21/40 ​10/5 ​62
​2008 ​22/380 ​23/48 ​11/5 70​​
​2009 ​22/391 ​27/55 ​12/5 ​117
2010​ ​21/405 ​32/66 ​11/5 128​​
​2011 ​21/442 ​32/78 ​9/4 137​
​2012 ​21/479 ​32/114 ​7/3 ​143
​2013 ​21/485 ​33/126 ​8/2 ​148
​2014 ​21/509 32/149​​ ​7/2 142​
2015​​ ​21/521 ​32/176 ​7/3 ​151
​2016 ​18/526 ​34/169 ​7/3 ​146
​2017 17/526 35/208 ​7/3 116​
​2018 17/537 39/211 7/3 127
2019​​​​ 17/551 42/233 7/4 108
​2020 ​17/559 ​44/236 ​7/4 ​91
2021​ 17/553​ 46/178​ ​7/4 81​
​2022 ​18/557 ​42/162 ​7/4 ​70
 
                                                                                                                                                  
 
                                                                                                                                     հատ
 
Տարեթիվ
 
Փոխանակման կետեր/Արժութային դիլերներ
 
Դրամական Փոխանցում իրականացնող ընկերություններ/ Վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի  պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ
 
 
Արժեթղթերի շուկայի մասնակիցներ՝ շուկայի օպերատորներ/Ներդրումային ծառայություն մատուցող անձիք (առանց առևտրային բանկերի)/ ներդրումային ֆոնդի կառավարիչներ/կենսաթոշակային ֆոնդեր
 
 
​2004 2/20
​2005 2/18
​2006 288/7 ​3/1 ​2/20
​2007 ​245/5 7/4 2/21
​2008 238/1 ​11/7 2/10
​2009 ​250/2 ​10/7 2/8
2010​ ​254/2 ​9/6 ​2/8
​2011 ​259/1 ​9/6 2/8
​2012 ​238/0 ​7/4 2/9
​2013 236/0 ​7/3 2/8/3/8
​2014 241/1 8/4 ​2/8/4/8
2015​​ ​227/1 ​7/4 ​2/8/4/8
​2016 ​215/1 7/6 2/8/3/8
​2017 183/1 6/5 2/9/3/8
​2018 213/1 8/6​ 2/11/3/8
​2019 211/0​​ ​10/6 2/​13/5/8
2020​ ​200/0 12/7 2/14/5/9
2021​ 199/0​ ​13/8 2/15/4/9​
​2022 220/0 12/8 ​2/16/6/8
 
 
  
 
  մլն դրամ
Տարեթիվ Ընդհանուր կապիտալ Ընդհանուր ակտիվներ Ընդհանուր պարտավո­րություններ Փաստացի համալրված կանոնադրական կապիտալ​​ Ոչ ռեզիդենտների մասնաբաժին
Բանկեր 
​1994 3612 28610 ​24998 1424​​
​1995 ​7438 ​42679 ​35241 ​4669
​1996 ​10674​ ​69327 ​58653 ​8557
​1997 ​​17371 ​106667 ​89296 ​13792 ​4654
​1998 ​26375 ​159929 ​133554 ​18894 ​7885
​1999 ​33048 ​190845 ​157797 22933 ​10293
​2000 ​33613 ​236316 ​202702 ​29548 ​12555
​2001 ​20399 ​232570 ​212171 ​37687 ​18623
​2002 ​13098 ​250619 ​237521 ​43046 ​21606
​2003 ​46218 ​286539 ​240321 ​38849 ​17943
​2004 64735 ​363630 ​298895 ​40135 ​20989
​2005 ​94761 ​440674 ​345913 ​60298 ​30757
​2006 ​120271 ​524517 ​404246 ​80108 ​35658
​2007 ​171814 ​764390 ​592576 ​116487 ​63302
​2008 ​235690 ​1024232 ​788542 ​152490 ​97508
​2009 278215 ​1325807 ​1047592 ​188641 ​131218
2010​​ ​​318951 ​1560472 ​1241521 ​203799 ​151013
​2011 ​355926 ​2066723 ​1710797 ​233945 ​169761
​2012 ​393589 ​2470631 ​2077042 ​​244127 ​178242
​2013 448545 ​2936222 ​2487677 255530 ​188871
​2014 ​461377 ​3403493 ​2942117 ​282608 ​186355
​2015 ​506572 ​3449592 ​2943020 ​356621 ​227931
​2016 ​646095 ​3987045 ​3340950 ​450505 ​251021
2017​ 686274 4364375 3678102 463717 261785
​2018 748847 4986448 4237601 505091 282819
​20​19 824077 ​528362 5004285 5004285 ​285809
2020​ ​878445 6691936 5813490​ ​534011 ​​289216
2021​ ​917995 7085516​ 6167520​ 563060​ ​307338
​2022 ​1246730 ​8390142 7143412 ​732255 436035​​
   
Վարկային կազմակերպություններ
​2004 3262​ 5988​ 2726​ 3358​ 1947​
2005​​ ​4390 7871​ 3481​ ​4765 2919​​
​2006 ​8456 20589​ 12133​​ ​8389 ​5280
​2007 ​12486 ​43375 30889​​ ​10936 ​7258
​2008 ​18056 ​65817 ​47761 ​14142 ​9281
​2009 ​26249 ​75823 ​49573 ​19800 ​9225
​2010 ​35965 ​87195 ​51230 ​25942 ​9217
​2011 ​46845 123851​ ​77006 ​37093 ​13704
​2012 ​62877 ​168531 ​105654 ​50300 ​16054
​2013 ​77598 ​209842 ​132243 ​60783 ​18231
​2014 ​109648 ​269157 ​159509 ​86179 19169​
​2015 ​132207 ​308628 ​176421 ​104290 ​10168
​2016 ​182039 ​391979 ​209940 ​136106 ​10747
​2017 257361 474751 217390 164624 10602
​2018 294318 556452 262135 193379 15079
​2019 ​327343​ ​711469 ​384125 217680​ 16368​​
2020​ 357365​ ​649894​ ​292529​ ​231965 ​17857
​2021 ​375513 676178​ 300666​ ​235794 ​20618
​2022 365347​ 651566​ ​286219 ​232621 ​22180​
 
Ապահովագրական ընկերություններ 
​2005 ​4426 ​9879 ​5453 ​4108 -​​
​2006 ​5991 ​8704 2713​​ ​5598 ​-
2007​​ ​5347 ​8376 ​3029 ​4639 ​-
​2008 ​7449 11682​ 4233​ ​6616 ​-
​2009 ​12304 ​16982 ​4678 ​10938 ​-
​2010 ​12506 ​25614 ​13108 ​12116 ​-
​2011 ​14105 ​31502 ​17397 11933​​ ​-
​2012 ​14055 ​38351 ​24296 ​11430 ​-
​2013 ​15968 ​50007 ​34038 ​14732 6276​
​2014 ​15758 ​43421 ​27662 ​14108 ​7285
​2015 ​16782 ​41130 ​24348 ​14584 7286​​
​2016 ​19465 ​46675 ​27210 ​15064 ​7517
​2017 19244 49510 30266 15064 7517
2018​ 19204 51687 32483 16044 7765
​2019 21080​​ ​66918 45​837 ​16527​ 7765​​
2020​ 22362​ ​68179 45817​ ​16527 7765​​​
​2021 ​20051 66883​ ​46831 ​16527 7765​
2022​ ​22967 ​74456 51489 ​16727 ​7765
   
Ներդրումային ընկերություններ 
2005​ ​1032 7726​ 6694​ ​-
​2006 ​1248 ​10530 9282​ ​-
​2007 ​2065 ​8747 ​6682 ​-
​2008 ​2721 ​7728 ​5007 ​-
2009​​ ​2936 ​15573 12637​ 1756​ ​-
2010​​ ​3196 ​19556 ​16360 2515​​ ​-
​2011 ​3230 ​21827 ​18597 2100​​ ​-
​2012 ​3798 ​23609 ​19811 ​2767 ​-
​2013 ​5168 ​27039 ​21871 ​2954 ​-
​2014 ​4929 ​25411 ​20482 ​2971 ​-
​2015 ​4131 ​28655 ​24522 ​2979 ​-
​2016 ​6470 ​41571 ​35101 ​2940 ​-
2017​ 9830 64335 54505 3840
​2018 10659 56594 45934 4159
​2019 13111​​ 63​482​​ ​50371 ​4501
​2020 ​13662 77327​ ​63664 ​5138 ​856
​2021 ​11720 ​66980 55260​ 5459​ ​950
​2022 ​16656 ​69698 ​53042 ​6118 968
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next