ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ
«Դրամագետ» վաճառասրահ
«Դրամագետ» վաճառասրահը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում` Դեղատան փող., 3 հասցեով: Այստեղ իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ դրամագիտական արժեքների (հուշամեդալներ, հուշադրամների և հուշամեդալների հավաքածուներ, հուշադրամների տուփեր, պատիճներ և այլն) վաճառք: Վաճառասրահում ներկայացված են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրատարակված գրքեր, կատալոգներ, բուկլետներ ՀՀ թղթադրամների և մետաղադրամների մասին:
«Դրամագետ» վաճառասրահում հուշադրամները կարելի է ձեռք բերել ոչ միայն որպես հավաքորդական առարկա, այլև որպես հարատև նվերներ` հոբելյանների, ծննդյան տարեդարձերի, այլ տոնական և հիշարժան իրադարձությունների համար:
Վաճառասրահի աշխատակիցները հաճույքով կծանոթացնեն հաճախորդներին առաջարկվող տեսականուն և կտրամադրեն տեղեկատվություն ՀՀ կենտրոնական բանկի սպասվելիք թողարկումների մասին: Հաճախորդները կարող են կիսվել իրենց տպավորություններով «Դրամագետ» վաճառասրահի Գնահատության գրքում:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ունեն իսկության հավաստագիր` հաստատված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ստորագրությամբ: Հուշադրամները վաճառվում են տուփերով, և հաճախորդներին տրամադրվում են գեղարվեստորեն ձևավորված տեղեկատվական բուկլետներ, որոնք պատմում են այն իրադարձության մասին, որին նվիրված է հուշադրամը:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառքն իրականացվում է ինչպես կանխիկ դրամով (ՀՀ դրամով), այնպես էլ անկանխիկ («ArCA», «Visa», «MasterCard», «American Express» բանկային քարտերով):
«Դրամագետ» վաճառասրահը խնդրում է հաճախորդներին գնման առարկան ընտրելիս լինել ուշադիր և նախազգուշացնում է, որ գնված առարկան ենթական չէ վերադարձի կամ փոխանակման:
«Դրամագետ» վաճառասրահի աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-16:00, ընդմիջում` 13:30-14:30:
Հեռախոսահամար` 00 374 10 592 941: