Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.

 
 
 
1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հայաս­տանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծում են անկախ միավորում` Անդրկովկա­սյան կոմիսարիատ:
  
 
1918 թ. Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը` բոները 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա­նական արժեքով, որոնց վրա առաջին անգամ հայտնվում են նաև հայերեն մակագրու­թյուններ: Հայ դրամագետները վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ: 
 
 
Նկ.՝ Անդրկովկասյան կոմիսարիատի 50 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
 
 
1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապե­տությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջո­յանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոն­դո­նում "Waterlow and Sons Ltd" ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:
 
 
 
 
 
 
 
 
 Նկ.՝ Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկ և Հայաստանի Առաջին
         Հանրապետության 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
  
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 20-ին Խորհրդային Հայաստանի իշխանություններն ընդունեցին դեկրետ, համաձայն որի ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը համարվեց պարտադիր: Միևնույն ժամանակ, դեկրետով չէր արգելվում տեղային դրամանիշերի թողարկումը:
 
 
1921 թ. շրջանառության մեջ են դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը, իսկ ավելի ուշ՝ 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները:
 
 
   
Նկ.՝ Խորհրդային Հայաստանի 10000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
 
 
 
1922 թ. թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են և շրջանառության մեջ են դրվում 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը:
  
 
Նկ.՝ Խորհրդային Հայաստանի 1 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
 
1922 թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են Անդրկովկասյան Սոցիա­լիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում 1923 թ. թվագրված 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 միլիոն, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի արժողությամբ թղթադրամները:
 
 
Նկ.՝ ԱՍԽՀՖՄ 500000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
 
1922 թ. վերջին ԱՍԽՀՖՄ վերափոխվում է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որի թողարկումները թվագրվում են 1924 թ-ով:
  
1924 թ. ԱԽՖՍՀ թողարկում է 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, սակայն 10 միլիարդ ռուբլիանոց թղթադրամը, ինչպես և 1923 թ. թվագրված 1 չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը շրջանառության մեջ չեն դրվում:
 
 
 
Նկ.՝ ԱԽՖՍՀ 1 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամ 
 
1924 թ. դրամական բարեփոխմամբ որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխանակելու մասին:
​​​
 
 
  
 
 
 
 
  
 
 
 
 
 

 

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next