Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն Որակավորման վկայական ունեցող անձիքՊատժամիջոցներ Կորած, ոչ պիտանի փաստաթղթերՊետական տուրք



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ

Ներդրումային ծառայություններ

 
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում առկա են ծառայության տեսակներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ անվանվում են ներդրումային ծառայություններ և ենթակա են լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 
 
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ են համարվում. 
  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
  • իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերի փաթեթի կառավարումը,
  • արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծառայություններ կարող են մատուցել.
  1. բանկերը,
  2. ներդրումային ընկերությունները
  3. ներդրումային ֆոնդի կառավարիչները
  4. օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը
  5. ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը:
 Ներդրումային ծառայություն մատուցող անձը, բացի ներդրումային ծառայություններից, կարող է մատուցել նաև հետևյալ ոչ հիմնական ծառայությունները`
  • արժեթղթերի պահառություն,
  • փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար` պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
  •  արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
  • խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
  • արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
  • արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:  
 
Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեությունը:
 
​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next