Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Դրամավարկային քաղաքականություն

Թափանցիկություն

 
ՀՀ ԿԲ-ն ապահովում է իր գործունեության առավելագույն հրապարակայնություն և թափանցիկություն, որոնք Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հանդեպ լայն հասարակության վստահության ձեռքբերման լավագույն գրավականն են (ՀՀ Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանությունը համաշխարհային ստանդարտներին), (ռուսերեն տարբերակ) 
Իր գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է մի շարք պարբերականներ, որոնք ներկայացնում են հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքը, ԿԲ գործունեությունը, վճարահաշվարկային համակարգը և այլ ցուցանիշներ:
2006 թ. հունվարի 1-ից անցնելով գնաճի նպատակադրման ռազմավարությանը, ԿԲ-ն ամսական պարբերականությամբ հրապարակում է «Կենտրոնական բանկի տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ» հաղորդագրությունը, որը պարունակում է տոկոսադրույքների վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումների հակիրճ ամփոփումը, առաջիկա ամսվա վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը: Հաջորդող 10 օրվա ընթացքում հրապարակվում է Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը, հետևյալ տեղեկատվությամբ.
 
1. Տնտեսության զարգացման և ֆինանսական շուկաների հիմնական միտումները.
  • մակրոտնտեսական իրավիճակի համառոտ որակական նկարագիրը, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների, այդ թվում գնաճի միտումների համառոտ վերլուծությունը և ապագային միտված գնահատականները, առանձին դեպքերում` հատուկ ապրանքային շուկաների վերլուծությունը
  • ֆինանսական շուկաները բնութագրող հիմնական ցուցանիշների համառոտ վերլուծությունը և ապագային միտված գնահատականները
2. Կենտրոնական բանկի տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումների ամփոփումը:
3. Կենտրոնական բանկի խորհրդի նիստում սահմանված դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքները:
 
Ամսական պարբերականությամբ հրատարակվում է «ՀՀ ԿԲ տեղեկագիր» պարբերականը, որտեղ ներառվում են ԿԲ խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, ԿԲ նախագահի` ԿԲ խնդիրներին ու գործառույթներին առնչվող որոշումները, ինչպես նաև այլ իրավական ակտեր, Դրամավարկային ամփոփագիրը և Վիճակագրական հավելվածը: Դրամավարկային ամփոփագրում ներառվում է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը:
 
«Դրամավարկային քաղաքականության ծրագիր» եռամսյակային պարբերականում ներկայացվում են անցած եռամսյակի մակրոմիջավայրը և գնաճը, ապագա մեկ տարվա հորիզոնով ԿԲ կանխատեսումները, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում:
«Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)»  եռամսյակային պարբերականում ներկայացվում են նախորդ եռամսյակի գնաճային զարգացումները, դրանց վրա ազդող ներքին և արտաքին գործոնները և ԿԲ- ի կողմից գնաճի նպատակի իրագործման ընթացքը: Գնաճի ներքին և արտաքին գործոնների շարքում ներկայացվում են արտաքին միջավայրը, վճարային հաշվեկշիռը, տոկոսադրույքները, փոխարժեքը, դրամավարկային զարգացումները, համախառն պահանջարկը և առաջարկը, աշխատանքի շուկան, ներմուծման և արտադրողների գները, ինչպես նաև գնաճի սպասումները:
 
Տարեկան պարբերականությամբ հրատարակվող «ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագրում» ներառվում են իրական և արտաքին հատվածի ցուցանիշները, պետբյուջեի ցուցանիշները, դրամավարկային ցուցանիշները, արտաքին պահուստները, ֆինանսական շուկայի գործիքների, տոկոսադրույքների և փոխարժեքների մասին տվյալները, ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները, ավանդները, ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվներին համապատասխանությունը, ինչպես նաև տվյալներ վճարահաշվարկային համակարգի մասին:
 
ՀՀ ֆինանսական կայունության ապահովման հաշվետվությունը ներկայացվում է «Ֆինանսական կայունության հաշվետվություն» տարեկան պարբերականում: «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվությունում» ներառվում են Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, միջազգային պահուստների մակարդակը և կառավարումը, Կենտրոնական բանկի կառավարումը, տվյալների կանխիկ դրամաշրջանառության մասին, առևտրային կազմակերպությունների վարկանշման ու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին տեղեկություններ:
 
ՀՀ ԿԲ գործունեության և, մասնավորապես, դրամավարկային քաղաքականության առավելագույն հրապարակայնություն և թափանցիկություն ապահովելու նպատակով, հաշվետվական նյութերի և դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակումներից բացի, ԿԲ-ն պարբերաբար (հիմնականում եռամսյակային պարբերականությամբ) կազմակերպում է հանդիպումներ բանկերի հետ (հետագայում նախատեսվում է նաև այլ ֆինանսավարկային կազմակերպությունների ընդգրկում): Հանդիպումների ընթացքում ներկայացվում են անցած ժամանակահատվածում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները և հաջորդ ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության նախատեսվող հիմնական ուղղությունները: Այս տեսանկյունից մեծ տեղ է հատկացվում նաև ՀՀ ԿԲ-ում իրականացվող վերլուծական և հետազոտական աշխատանքների հրապարակումներին:
1998 թվականից ՀՀ ԿԲ-ն նախաձեռնել է դրամավարկային քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաներով հարցումների ինստիտուտի ներդրումը, որն ընդգրկում է ինչպես առևտրային բանկերը, այնպես էլ տնտեսության մի շարք այլ ոլորտներ և ճյուղեր:
 
  

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտի առաջատար աշխատակիցների միջազգային մասնագիտական որակավորման ձեռքբերման եւ շարունակական ուսուցման ապահովման վերաբերյալ» կարգը (68.0 KB)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեսլականը և ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին (56.0 Kb)  

ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման վերաբերյալ հայտարարություն (30 Kb)  

«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև համագործակցության որդեգրած սկզբունքների վերաբերյալ» համաձայնագիր (172 Kb)  

 Հայաստանի Հանրապետության  Գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին (172 Kb)  

Հայաստանի Հանրապետության Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հետգնման կազմակերպման և մարման սպասարկման կարգ (325 Kb)         

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը (115 Kb) 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամլո հրապարակումների կարգը (41 Kb)  

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրության կողմից կարծիքների ներկայացման հնարավորություն ընձեռնելու վերաբերյալ կարգի մասին (80.0 Kb)  

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների պատրաստման, հաստատման, հրատարակման, բաշխման և թարգմանության կարգ (64.0 Kb)  

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները (36.0 Kb)  

Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները կանոնակարգը:

 Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը

Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման հատուկ չափորոշիչին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ ԿԲ-ի մեթատվյալներին հավանություն տալու մասին (31 Kb)  

«Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ  

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next