ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վճարահաշվարկային համակարգերի հսկողություն
Վերլուծական և տեղեկատվական նյութեր
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում` վճարահաշվարկային բնագավառում առկա միտումները վերլուծելու, համակարգերում հնարավոր խնդիրները բացահայտելու և գնահատելու ուղղությամբ:
ՀՀ կենտրոնական բանկը, իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը իրազեկ պահելու նպատակով, որոշակի պարբերականությամբ (տարին մեկ անգամ) վերջինիս է տրամադրում վճարային համակարգերի հսկողության գծով իր կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Այս տեղեկատվության մեջ ամփոփ ներկայացվում են համակարգերի գործունեության փաստացի գնահատման արդյունքները և ՀՀ կենտրոնական բանկի կողմից այս բնագավառում իրականացվող աշխատանքները:
Վճարահաշվարկային համակարգերի հսկողության բնագավառում ՀՀ ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությանը, այս բնագավառում կատարվող աշխատանքներին և կատարված վերլուծություններին կարելի է մանրամասն ծանոթանալ հետևյալ նյութերում.
«2011-2012թթ. ընթացքում ՀՀ ԿԲ կողմից իրականացվել է ԷՎՀ-ի ամբողջական գնահատում՝ համաձայն Միջազգային հաշվարկների բանկի (այսուհետ՝ BIS) կողմից սահմանված միջազգային սկզբունքների: Գնահատման ամբողջական և մանրամասն արդյունքները հիմք են հանդիսացել նաև Համաշխարհային բանկի կողմից 2012թ. ընթացքում FSAP-ի ներքո իրականացված աշխատանքների համար: ԷՎՀ-ի գնահատման աշխատանքներն իրականացվել է համակարգի բոլոր կոմպոնենտների նկատմամբ՝ ներառելով ինչպես համակարգի տեխնիկա-ծրագրային միջավայրը և կիրառվող գործիքները, այնպես նաև համակարգի գործունեության կանոնները, ընթացակարգերը և կանոնակարգող այլ իրավական ակտերը: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացված են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կայունության
2012թ. հաշվետվության» 5.3 բաժնի «Վճարային համակարգերի հսկողության» ենթաբաժնում»: