Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Թույլտվությունների տրամադրում

 
 
Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերը ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ  օրենքով (այսուհետ՝ ՀՀ Օրենք) և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
 
Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվությունը տրվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից՝ ՀՀ Օրենքի, Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին ուղեցույցի,  ՀՀ ԿԲ Խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 19) և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
 
Համակարգերին անդամակցության թույլտվությունն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
 
 
  1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար միջնորդագրի ձև (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 2-ի)
  2. Համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորման տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 3-ի)
  3. Համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը և համակարգի գործունեությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 4-ի)
  4. Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 5-ի)
  5. Համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը
  6. Համակարգում հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 6-ի)
  7. Համակարգի օպերատորի և վերջինիս սեփականատերերի վերաբերյալ տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 7-ի)
  8. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Համակարգի գործունեության առանձնահատկությունները բնութագրելու համար:
 
Եթե համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է` չհաշված թույլտվություն ստանալու համար դիմող Հայաստանյան մասնակցին, կամ պատկանում է ՎԻԶԱ և/կամ ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերին, կամ պատկանում է Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ մասով սահմանված գնահատված համակարգերի անվանացանկին, ապա մասնակցության թույլտվությունը տրամադրվում է հեշտացված ընթացակարգով՝ համաձայն Կանոնակարգ 19-ի 7-րդ կետի՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
 
  1. Չափանիշների վերաբերյալ տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 1-ի)
  2. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար միջնորդագրի ձև (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 2-ի)
  3. Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (hամաձայն Կանոնակարգ 19-ի հավելված 5-ի)
  4. Համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը
  5. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Համակարգի գործունեության առանձնահատկությունները բնութագրելու համար: 

 

Գնահատված համակարգերի անվանացանկ
Համակարգի անվանումը Գնահատված ծառայության տեսակը ՀՀ ԿԲ խորհրդի որոշման համարը / ամսաթիվը Համակարգի վերաբերյալ տեղեկատվություն
«БЭСТ» Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով​ 128Ա / 02.06.2015թ. Բեռնել տեղեկատվությունը
«RIA Money Transfer»  Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով 214Ա / 14.10.2015թ.​ Բեռնել տեղեկատվությունը​
«MONEYTUN» Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով 20Ա / 16.02.2016թ. Բեռնել տեղեկատվությունը
​«JCB Payment System» Վճարային քարտերի սպասարկման ծառայություն՝ կանխիկ և անկանխիկ եղանակով 164Ա /30.09.2016թ. Բեռնել տեղեկատվությունը
«МИР»​ ​​«ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում «МИР» վճարային քարտերի սպասարկում (կանխիկ և անկանխիկ եղանակով), պրոցեսինգի իրականացում, ինչպես նաև «МИР» չիպային հավելվածով «ԱրՔա» քարտերի թողարկում և «МИР» ենթակառուցվածքում «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկում (կանխիկ և անկանխիկ եղանակով) 148Ա / 07.07.2017թ. Բեռնել տեղեկատվությունը
«UNISTREAM» Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով 76Ա/ 25.05.2018թ. Բեռնել տեղեկատվությունը
«Народная» Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով 174Ա/ 15.10.2018թ. Բեռնել տեղեկատվությունը
«UnionPay International» Վճարային քարտերի սպասարկման ծառայություն
Վճարային քարտերի թողարկման ծառայություն
182Ա/ 27.11.2019թ
​191Ա/ 14.11.2023թ​
Բեռնել տեղեկատվությունը


Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next