Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ներածություն

 
 
Վճարահաշվարկային համակարգերը հանդիսանում են տնտեսության և ֆինանսական համակարգի կարևորագույն բաղադրյալներից մեկը: Դրանք օգտագործվում են կառավարության կողմից հարկային վճարումներ ստանալու, նպաստներ, թոշակներ, սոցիալական այլ վճարումներ կատարելու, ֆինանսական շուկայի վերջնահաշվարկներն ապահովելու, կենտրոնական բանկի դրամավարկային քաղականությունն իրականացնելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից միմյանց նկատմամբ դրամական պարտավորությունները մարելու համար:
 
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներից է հանդիսանում գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: ՀՀ օրենքներով Կենտրոնական բանկին է վերապահված վճարահաշվարկային համակարգի գործունեությունը կարգավորելու եւ վերահսկելու իրավասությունը, ըստ որի Կենտրոնական բանկը մասնակցում է վճարահաշվարկային բնագավառը կանոնակարգող ՀՀ օրենքների նախագծերի մշակմանը, ընդունում է վճարահաշվարկային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր: Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային բնագավառը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական բանկի մասին, Բանկերի եւ բանկային գործունեության մասին, Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին, Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցման մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոններով, ինչպես նաեւ վճարահաշվարկային բնագավառում ներգրավված մասնակիցների միջեւ կնքված պայմանագրերով/համաձայնագրերով:
 
Կենտրոնական բանկն առանցքային դեր է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունում գործող վճարահաշվարկային համակարգերում: Այն հանդիսանում է Էլկետրոնային վճարումների համակարգի, Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականցման համակարգի, Թղթային եղանակով համախառն հաշվարկների համակարգի սեփականատեր և օպերատոր: Այդ համակարգերում վերջնահաշվարկներն իրականցվում են Կենտրոնական բանկում վարվող՝ բանկերի և այլ մասնակիցների թղթակցային հաշիվների միջոցով:
 
ՀՀ կենտրոնական բանկը հանդիսանում է նաեւ ԱրՔա քարտային վճարային համակարգի միջոցով իրականացված գործարքների վերջնահաշվարկի գործակալ, ինչպես նաև ապահովում է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում կնքվող կորպորատիվ և պետական արժեթղթերով գործարքների դրամական վերջնահաշվարկը:
 
ՀՀ կենտրոնական բանկի  կարևորագույն խնդիրներից եւ գործառույթներից է հանդիսանում նաեւ վճարահաշվարկային համակարգերի հսկողությունը: Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է ՀՀ-ում գործող եւ վճարահաշվարկային համակարգերի հսկողության շրջանակներում ներառված վճարային համակարգերի մոնիտորինգ, հնարավոր ռիսկերի վերլուծության եւ սահմանված պահանջներին ու սկզբունքներին համակարգերի համապատասխանության, ինչպես նաեւ կատարվող փոփոխությունների գնահատում եւ առաջարկությունների մշակում:
 
ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է նաեւ ՀՀ վճարահաշվարկային համակարգերի, կիրառվող վճարային գործիքների  վերաբերյալ վերլուծություններ՝ բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
      
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next