Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Ներածություն

 
Ղեկավարվելով 2006թ. ապրիլի 14-ին ԿԲ Նախագահի կողմից հաստատված "Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առևտրային կազմակերպությունների վարկանշման" կարգով`  ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում է ՀՀ տարածքում գործող առևտրային կազմակերպությունների վարկանշում:​​​
​​​​
Վարկանշման նպատակները և խթանները
    Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկությունների վարկանշման նպատակներն են`
  • Ֆինանսական շուկայի զարգացում, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կայացում
  • Ֆինանսական միջնորդության մակարդակի և հետևաբար նաև դրամավարկային քաղաքականության արդյունավետության աճ
  • Ձեռնարկությունների թափանցիկության խթանում:

  • Նշված նպատակների իրականացման համար ՀՀ կենտրոնական բանկը բանկային համակարգը կարգավորող իրավական դաշտում կատարել է մի շարք փոփոխություններ`  նպատակ ունենալով խրախուսել ձեռնարկությունների վարկանշման գործընթացը: Մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկություններին շնորհված վարկանիշը նախատեսում է օգտագործել`
    • ռեպո գործառնությունների ժամանակ մասնավոր արժեթղթերը որպես առք ու վաճառքի առարկա կիրառելու նպատակով, ինչը նշանակում է, որի տարբերություն մինչ այդ գործող սկզբունքի, երբ ռեպո համաձայնագրերը կնքվում են միայն պետական կարճաժամկետ պարտատոմսերով, այսուհետ Կենտրոնական բանկը որպես ռեպո համաձայնագրերի առք ու վաճառքի առարկա պատրաստ է ընդունել նաև 'Ա+'-ից 'Գ -' վարկանիշ ստացած ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերը,
    • 'Ա+'-ից 'Գ -' վարկանիշ ստացած ձեռնարկություններին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից բարձր վարկանիշ ստացած ձեռնարկությունների պարտատոմսերի գնման համար ՀՀ ԿԲ կողմից բանկերի ակտիվների ռիսկերի կշռման արտոնյալ սանդղակ կիրառելու նպատակով, ինչը կշահագրգռի բանկերին վարկավորել բարձր վարկանիշ ստացած ձեռնարկություններին, ինչպես նաև ձեռք բերել այդ ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերը:
Վականիշերի սանդղակը
Վարկանիշերը տրվում են հայկական այբուբենի տառերով: Առավելագույն վարկանիշ է համարվում 'Ա+', իսկ նվազագույն`  'Զ' վարկանիշը : Ընդ որում 'Ա+'-ից 'Գ -' վարկանիշերը համարվում են ներդրումային վարկանիշներ, իսկ 'Դ+'-ից 'Զ' վարկանիշերը` ոչ ներդրումային վարկանիշներ:
Վարկանիշերի հրապարակումը
Վարկանշման գործընթացի իրականացումից հետո առևտրային կազմակերպությանն է ուղարկվում իրենց վարկանիշը և վերջինիս մանրամասն նկարագրությունը: Վարկանիշը կարող է հրապարակվել բացառապես վարկանշված կազմակերպության գրավոր համաձայնությունից հետո: Մեկ անգամ հրապարակված վարկանիշերի հետագա թարմացումը և վերավարկանշումը հրապարակվում է առանց վարկանշված կազմակերպության լրացուցիչ համաձայնության:
Եթե նախկինում վարկանշված առևտրային կազմակերպությունը այլևս չի տրամադրում իր ֆինանսատնտեսական գործունեության մասին տեղեկատվություն, ապա Կենտրոնական բանկը դադարեցնում է տվյալ կազմակերպության վարկանշումը և այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է Ինտերնետում ` Կենտրոնական բանկի տնային էջում:
Առևտրային կազմակերպությունների վարկանիշը, վարկանիշի փոփոխումը կամ դադարեցումը ուժի մեջ են մտնում Ինտերնետում ` Կենտրոնական բանկի տնային էջում հրապարակելու պահից:


Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next