ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական կայունության ցուցանիշներ
Ֆինանսական կայունության ցուցանիշները երկրի ֆինանսական համակարգի, նրա կորպորատիվ հատվածի և տնային տնտեսությունների ֆինանսական առողջությունն ու կայունությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշների ամբողջություն է: Նշված ցուցանիշների մշակումը իրականացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` այլ միջազգային կառույցների և ԱՄՀ անդամ երկրների օժանդակությամբ: Ցուցանիշների նման համակարգի ստեղծման գլխավոր շարժառիթ է հանդիսացել միջազգային մասշտաբով բոլոր երկրների ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների համադրելի դաշտ ունենալը և վերլուծաբանների համար նման ցուցանիշների հասանելիությունը: Բոլոր երկրների ֆինանսական կայունության ցուցանիշները հասանելի են ԱՄՀ էլեկտրոնային կայքում: Ֆինանսական կայունության ցուցանիշները հնարավորություն են տալիս իրականացնել մակրոպրուդենցիալ վերլուծություններ, ինչպես նաև գնահատել առանձին երկրների կամ գլոբալ ֆինանսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը:
Հայաստանի ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշներ