Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Պատմություն

Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում



1924 թ. Խորհրդային Միության տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները. 1, 2, 3 և 5 կոպեկ արժողությամբ` պղնձից, 10, 15, 20 կոպեկ արժողությամբ` ցածրորակ արծաթից, 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ` արծաթից: 1925-1928 թթ. թողարկվում է ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը` կես կոպեկը:
1926 թ. սկսած՝ թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները՝ բրոնզից, իսկ 1931 թ-ից՝ 10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները՝ պղինձ-նիկելի համաձուլվածքից:
Շատ բազմազան են եղել ԽՍՀՄ թղթադրամների թողարկումները: Դրանք սկիզբ են առնում 1923 թ-ից, և կարճ ժամանակահատվածում տարբեր շարքերի թողարկումները հաջորդում են միմյանց: Թողարկվում և միաժամանակ շրջանառվում են ինչպես «ռուբլի», այնպես էլ «չերվոնեց» դրամական միավորները (1 չերվոնեցը հավասար էր 10 ռուբլու): Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ 1937 թ. թողարկված չերվոնեցների շարքի թղթադրամների վրա առաջին անգամ պատկերվում է Վ. Լենինի դիմանկարը:
1947 թ. թողարկվում է 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների նոր շարք` նպատակ ունենալով նպաստելու պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը:
Նկ. 1. ԽՍՀՄ, 1947 թ․ նմուշի 5 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1961 թ. ԽՍՀՄ-ում իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ), և շրջանառության մեջ է դրվում մետաղադրամների նոր շարք` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
Նկ. 2. ԽՍՀՄ, 1961 թ․ նմուշի 3 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
Նկ. 3. ԽՍՀՄ, 1961 թ․ նմուշի 25 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները փոխարինվում են նոր` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի արժողությամբ թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացմանն ու ռուբլու արժեզրկմանը: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամները՝ 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքով:
Բաժնի նյութերին առնչվող հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ՀՀ կենտրոնական բանկի գրադարանում առկա գրականությունից.
  1. Y. T. Nercessian, Bank Notes of Armenia, Armenian Numismatic Society, Los Angeles, 1988
  2. П.Ф. Рябченко, Полный каталог бумажных денежных знаков и бон России, СССР, стран СНГ (1769-1994 гг.), Издательско-культурологический центр “София”, Киев, 1995
  3. Ռ. Վարդանյան, Գ. Մուղալյան, Ա. Վարդանյան, Ա. Զոհրաբյան, Հ. Հովհաննիսյան, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Երևան, 2018
  4. А. Р. Тевотросян, Бумажные денежные знаки Армении, Авторское издание, Ереван, 2020
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next