Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ

​​​​​​​

Երևանում այսօր տեղի է ունեցել Համահայկական Բանկի բացումըՎերադարձ

07/09/2011

 8772_1.jpg

Երևանում այսօր տեղի է ունեցել Համահայկական Բանկի բացումը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:
Շնորհավորելով ներկաներին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի, այնպես էլ` Հայաստան - Սփյուռք համագործակության խորացման առումով: Բանկն առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետական-մասնավոր համագործակցության գաղափարախոսության ներքո: Բանկի նպատակն է` ստեղծել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ` հնարավորություն ընձեռելով ողջ հայության համար մասնակցել համահայկական նշանակության բիզնես նախագծերի ֆինանսավորմանը: Բանկը` համագործակցելով տարբեր տեղական և միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ներդրողների հետ, իրականացնելու է ներդրումներ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում: Չնայած, որ նշված ներդրումային ոլորտները ունեն մեծ բիզնես պոտենցիալ, այսօր դրանք գրավիչ չեն առևտրային բանկերի համար` իրենց մեծության, ներդրումների երկարաժամկետ բնույթի կամ ոլորտի նորարար և այդ պատճառով ռիսկային դիտարկվելու հետևանքով: Բանկի գործունեության արդյունքում հաջողված նախագծերը նախադեպ կհանդիսանան ֆինանսական ինստիտուտների համար` նոր ներդրումային ոլորտներ մուտք գործելու տեսանկյունից:

 

ԿԲ նախագահը մատնանշել է, որ Համահայկական բանկը` գործելով առևտրային սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ չի մրցելու այն ոլորտներում, որտեղ ներկայումս հաջողությամբ գործում են ՀՀ տարածքում գործող բանկերը, այդ թվում ավանդների ներգրավման, հաշիվների բացման, ինչպես նաև առկա վարկային պրոդուկտների գծով:

 

 

 

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next