Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ

​​​​​​​

Թողարկվել է «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» արծաթե հուշադրամըՎերադարձ

20/09/2011
 IMG_0515.jpg
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ:
 
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի մասում`  անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է հայերեն և անգլերեն լեզուներով և թողարկման տարեթիվը` «2011»:  
 
Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի և պետականության հոգևոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերևի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքևում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011», եռագույն ձևավորմամբ:
 
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
 
Հուշադրամի բնութագիրը
 
Անվանական արժեքը          5000 դրամ
Մետաղը և հարգը               արծաթ, 9250
Զանգվածը                        168,1 գ
Տրամագիծը                       63,0 մմ
Որակը                               պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ, համարակալված
Տպաքանակը                     300 հատ
 
 
 
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next