Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ

​​​​​​​

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության արտաքին հաշիվների վիճակագրության կազմումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ տեղափոխման վերաբերյալ Վերադարձ

30/06/2011

 

 
ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի նիստի թիվ 30  արձանագրության 41-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ազգային վիճակագրական ծառայության միջև բանակցություների արդյունքում 2011 թվականից սկսած ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի (արտաքին  հաշիվների) վիճակագրության կազմումը ստանձնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (նախկինում այս գործառույթը իրականացրել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը): Արտաքին հաշիվների վիճակագրության տեղափոխումը Կենտրոնական բանկ միտված է դրա որակի բարձրացմանը: Նշենք, որ աշխարհի երկրների մեծ մասում արտաքին  հաշիվների վիճակագրության կազմման գործառույթը իրականացվում է կենտրոնական բանկերի կողմից, քանի որ ԿԲ-երը սովորաբար արտաքին գործառնությունների վերաբերյալ ունեն ավելի լայն տվյալների բազաներ: Արտաքին հաշիվների վիճակագրության տեղափոխումն առավել սահուն իրականացնելու համար ԿԲ և ԱՎԾ մասնագետների միջև իրականացվել են աշխատանքներ և համատեղ քննարկումներ նախորդ երկու տարիների ընթացքում, կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ գործառույթի տեղափոխման հետ կապված: Եվ չնայած արտաքին հաշիվների վիճակագրության պաշտոնական կազմողը ՀՀ ԿԲ-ն է, ԱՎԾ-ը հետայսու ևս հանդիսանալու է  արտաքին հաշիվների վիճակագրության կազմող և կազմմանն օժանդակող հիմնական գործընկեր կառույց:

 

2011 թվականի հունիսի 30-ին կհրապարակվեն Կենտրոնական բանկի կողմից կազմված 2011 թվականի առաջին եռամսյակի արտաքին  հաշիվները: Միևնույն ժամանակ 2010 թվականի արտաքին հաշիվները կազմվել և վերանայվել է ԱՎԾ կողմից: ԱՎԾ-ն իրականացնելու է նաև 2010 թվականի վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի տարեկան ժողովածուների հրապարակումը: Հետագա ժամանակաշրջանների համար տարեկան ժողովածուները կհրապարակվեն ԿԲ կողմից, սակայն դրանք կներառվեն նաև ԱՎԾ «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը» զեկույցում, «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» ժողովածուի և այլ հրապարակումների մեջ:

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next