Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Անց են կացվել ոչ ֆինանսական և ֆինանսական հաստատությունների՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, այդ թվում՝ թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային չափանիշներին համապատասխանության թեմայով աշխատաժողովներ։Վերադարձ

05/02/2024
   Սույն թվականի հունվարի 23-ին ոչ ֆինանսական հաստատությունների, իսկ 24- 25-ին՝ ֆինանսական հաստատությունների համար անց են կացվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, այդ թվում՝ թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային չափանիշներին համապատասխանության թեմայով աշխատաժողովներ։
   Աշխատաժողովների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ ֆինանսական և ֆինանսական հաստատությունների ավելի քան 140 ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, այդ թվում՝ թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային չափանիշներին համապատասխանության առանձնահատկությունները, ռիսկահենք մոտեցման կիրառությունը, ֆինանսական հետախուզության մարմնի հետ համագործակցության միջազգային լավագույն փորձը և մի շարք այլ հարցեր։
   Աշխատաժողովներն իրականացվել են «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղությամբ և իրականացվում Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ 3) ծրագրային ձևաչափի երրորդ փուլի շրջանակում։

 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next