Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝
• ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման արդյունքները
• փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականություններ
• թիրախային ֆինանսական պատժամիջոցներ
• կասկածելիության չափանիշներ
• իրավիճակային խնդիրներ
• հաշվետվությունների ներկայացման նոր տեխնոլոգիաներ:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: