Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Անց է կացվել վիրտուալ ակտիվների հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը և դրանց զսպման մեխանիզմները թեմայով աշխատաժողով։Վերադարձ

23/02/2023
   Սույն թվականի փետրվարի 9-ից 10-ը Երևանում տեղի է ունեցել «Վիրտուալ ակտիվների հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը և դրանց զսպման մեխանիզմները» թեմայով աշխատաժողով։ 
   Աշխատաժողովի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերին ու վճարահաշվարկային կազմակերպություններնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, այդ թվում՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնին ներկայացնել վիրտուալ ակտիվների և վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ առնչվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի զսպման միջազգային լավագույն փորձը, խորացնել մասնակիցների գիտելիքները այդ ռիսկերի ճանաչման և զսպման նպատակով։ 
   Աշխատաժողովն իրականացվել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղությամբ և իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում։ 


Photo.jpg


 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next