Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ Վերադարձ



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2023
Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ  

2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ​՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին:

 
Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։

Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

 
 Ծանուցում

Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։ Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով: 



_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next