Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին Վերադարձ



​ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19.01.2024
Կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ): 

Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., որի ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում: 

ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման  համար: ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու և ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:

«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը և մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- հայտնել է Համաշխարհային բանկի փոխնախագահ և գանձապետ Խորխե Ֆամիլիարը: «ՊԿԽԳ-ն  պատրաստ է աջակցել անդամ երկրներին, քանի որ հանրային ակտիվների հուսալի կառավարումը կարևոր հենք է երկրի կայունության, դիմադրունակության և բարեկեցության համար»:

«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Ակնկալում ենք վերսկսել այս գործընկերությունը, քանի որ պահուստների հուսալի կառավարման արդյունքում շահում է մեր Կենտրոնական բանկը, տնտեսությունը և երկիրը»։ 

Համաշխարհային բանկի հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.worldbank.org/en/news/press-release/2024/01/18/central-bank-of-the-republic-of-armenia-rejoins-world-bank-reserve-advisory-management-partnership-to-enhance-internatio​:


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next